ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը՝ վստահելի և կանխատեսելի գործիչ Արևմուտքի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին շրջանում չափազանց ակտիվ է և բուռն գործունեություն է ծավալում թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, ինչպես նաև օգտագործում է Ռուսաստանում և Արևմուտքում ունեցած իր բոլոր կապերը՝ արցախցիների ձայնը միջազգային հանրությանը հասցնելու, ինչպես նաև Արցախում ներքաղաքական իրավիճակը կարգավորելու և ներքաղաքական ցնցումներից այդ երկիրը զերծ պահելու համար։

Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, թեև առանձնապես չէր էլ գնացել։ Վերջին շրջանում նա հատկապես կառույցներ էր ձևավորում Արցախում։ Երբ պետնախարար էր, Վարդանյանն անձամբ է հասկացել, որ պետք է ունենալ այլընտրանքային կառույցներ, որոնք հենարան կլինեն իր և արցախցիների համար, քանի որ գործող հին կառույցները հեռանկարային չեն, նաև որոշակի կոռուպցիոն և այլ թելերով կապված են Հայաստանի գործող վարչախմբի հետ, և շատ դեպքերում կաշկանդված են իրենց քայլերում։ Այդ կապակցությամբ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ստեղծման մասին՝ փաստելով, որ Արցախում գոյություն ունի դիմադրության ճակատ, որն անկախ է Արայիկ Հարությունյանից, ընդդիմադիր լուրջ բևեռ է, որն իր իզմերով, աշխարհընկալումներով և արժեքներով տարբերվում է Արցախի քաղաքական համակարգի այլ դերակատարների՝ այդ թվում հիստերիկ շարժումներով իշխանություն պահանջողներից։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայտարարումը փաստեց նաև, որ Արցախում գոյություն ունի բավականին լուրջ ուժ, որը համաձայն չէ Արցախը Ադրբեջանին հանձնելու փաշինյանական նկրտումներին և հայտ է ներկայացնում՝ ամեն գնով պայքարել այդ փաստաթղթի դիմաց թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նախօրեին էլ Հակոբավանքի մոտ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր տեսաուղերձում Ռուբեն Վարդանյանը հասցեական և կոշտ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին՝ փաստարկելով , որ հենց նա է գլխավոր պատասխանատուն և մեղավորը։ Փաշինյանական վարչախմբի տարբեր ներկայացուցիչներ փորձում են Ռուբեն Վարդանյանին ներկայացնել որպես ռուսական գործակալ, մինչդեռ իրականում Արցախում ռուսական խաղաղապահների և ռուսական իշխանությունների գործողությունները, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նրանց վերաբերմունքը փաստում է, որ Վարդանյանին ավելի շատ և ավելի դրական ընկալում են արել Արևմուտքում։

Իհարկե տասնամյակներ շարունակ «Ֆորբսի» բարձր հորիզոնականներում գտնվող և Ռուսաստանում բիզնես ունեցող Ռուբեն Վարդանյանին շատերն ընկալում են հենց ռուսական տեսանկյունից, սակայն գաղտնիք չէ, որ նա լրջագույն կապեր ունի նաև Արևմուտքում, այդ թվում Միացյալ նահանագներում այսօր որոշում կայացնող դեմոկրատական կուսակցության շարքերում, ուստի և փորձում է նրանց միջոցով ներազդել քաղաքական գործընթացների վրա։

Բնականաբար, հաշվի առնելով նաև կապերը ՌԴ –ում, պետք է փաստել, որ Վարդանյանը ՝ ի տարբերություն Արցախի և Հայաստանի գործող իշխանությունների պետք է բալանսավորված քաղաքականություն վարի, սակայն ըստ էության, նա միակ քաղաքական անձն է, որը կարող է Արևմուտքի համար վստահելի և կանխատեսելի գործընկեր լինել թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, ավելին Միացյալ նահանգները վաղուց որոշել են դուրս գրել Փաշինյանին՝ հասկանալով, որ նա ո՛չ կանխատեսելի է և ո՛չ էլ վստահելի գործընկեր, իսկ Հայաստանում այսօր չկա այն քաղաքական դեմքը և այն քաղաքական ուժը, բացի Ռուբեն Վարդանյանից և «Ապրելու երկիր» կուսակցությունից, որոնք կկարողանան լուրջ շփումներ ունենալ Արևմուտքի հետ։

Գոհար Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular