ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սկսվել է նոր ջրամբարի և գյուղի շինարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանի Շիրակի մարզում սկսվել է Կապսի ջրամբարի շինարարությունը, հանդիսավորությամբ դրվել է առաջին քարը։ Ջրամբարը կլինի ամենամեծն ու առաջադեմը երկրում, հայտնում է MIR 24-ի թղթակից Աննա Շիրխանյանը։

Կապսի ջրամբարը չորրորդն է Շիրակի մարզում։ Այն կառուցվում է Ախուրյան գետի հովտում, որպեսզի հնարավոր լինի ոռոգել ողջ մարզում և հարևան Արագածոտնի մարզում գտնվող հողերը։

Նոր ջրամբարը թույլ կտա ոռոգել 17000 հա հողատարածք։ Ջուրը դաշտերին կմատակարարվի ինքնահոս և մեխանիկական եղանակով՝ մատակարարման և բաշխման համակարգի միջոցով: Շինարարության մրցույթը շահել է չինական ընկերությունը։ Գերմանիայի կառավարությունը նախագիծը կֆինանսավորի վարկ տրամադրելով։

«1985 թվականին Խորհրդային Հայաստանը սկսեց ջրամբարի կառուցումը։ Այն շարունակվել է մինչև 1988 թվականի երկրաշարժը, որից հետո աշխատանքներ տարվել են ժամանակ առ ժամանակ։ Մենք ուրախ ենք, որ այժմ դա իրականացնում ենք մեր չինացի գործընկերների հետ, նրանք նման կառույցների կառուցման հսկայական փորձ ունեն»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Ջրամբարը կառուցվելու է Ջրաձոր գյուղի տարածքում, որը ունի բարենպաստ դիրք։ Բայց բոլոր տները վթարային են։ Հետևաբար, ջրամբարին կից բնակիչների համար կկառուցվեն նոր բնակարաններ: «Մեր նոր գյուղը կունենա զարգացած ենթակառուցվածք։ Մի քանի արդիական հարցեր էլ կլուծվեն, աշխատատեղերը շատ կլինեն, բնականաբար, զբոսաշրջությունը կսկսի զարգանալ»,- ասել է Ջրաձոր նոր գյուղի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։
«Գյուղացիներից ոչ մեկը դեմ չէ այդ քայլին, քանի որ մեզ լավ պայմաններ են առաջարկել։ Տների կառուցման ժամանակ հաշվի է առնվելու յուրաքանչյուր ընտանիքի անդամների թիվը»,- հավելել է Ջրաձոր գյուղի բնակիչ Արա Հարությունյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular