ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային որոշ երթուղիների աշխատանքը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31Ա երթուղիների աշխատանքը՝ մարտի 1-ից կդարարեցվի՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միկրոավտոբուսային հ.14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ.10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային հ.14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։

Միկրոավտոբուսային հ.31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային հ.12 երթուղու ուղեգիծը, որը կշահագործվի հետևյալ ուղեգծով. (Սկզբնականգառ) Աերացիա - Շիրակի - Արտաշիսյան փ.-ներ - Բագրատունյաց պ. - Սեբաստիայի - Գ.Հասրաթյան – Շիրազի-Մազմանյան- Բաշինջաղյան - Մարգարյան - Հալաբյան փ.-ներ –Եղվարդի խճ.-Սասնա Ծռերի- Տ. Պետրոսյան փ.-ներ – Դավթաշենի 4-րդ թաղ.- Եղվարդի խճ. – Զովունու 6-րդ, 38-րդ փ.-ներ- Եղվարդի խճ.- գ. Զովունի (վերջնականգառ):

Հետադարձը` նույն ուղեգծով: Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ավտոբուսային երթուղիները սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular