ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տուն պահող» քննիչները թող իմանան՝ վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հերթական անգամ, ադրբեջանական թեզերը 100 տոկոս կրկնելով՝ դավաճանական հայտարարություններ էին  հնչում, հայրենիքի հատվածները թշնամուն հոժարակամ  հանձնելու մասին հայտարարություններ էին հնչում: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այնուհետև նա առանձնացրեց ԱԺ օրակարգում ընդգրկված մի հարց՝ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը։

«Պարզ ասած՝ դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է։ Երբ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձը բարձրացնելն  ատեստացիայով է, շուրջ 3000 հարց պետք է անգիր անի զինվորականը, որ  աշխատավարձը բարձրացվի, այսպես քննիչների աշխատավարձն ուզում են բարձրացնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նշեց, որ չի ուզում վիրավորել ազնիվ քննիչներին,  որոնք ճկռում են քրեական գործերի տակ. «Բայց անցնող տարիներին  շատ հաճախ քննիչների հետ առերեսվելուց ասում ենք՝ արա, էս ինչ եք անում, հերիք է Նիկոլի հանձնարարականներով կեղծ  քրեական գործեր հարուցեք, ասում են՝ դե տուն ենք պահում։ Հիմա տուն պահելու համար  աշխատավարձը մի քիչ էլ են ավելի բարձրացնում։

Այդ տուն  պահող քննիչները արցախյան առաջին ազատամարտի, քառօրյայի մասնակից Գեորգի  Արիստակեսյանի դեմ քրեական գործ հարուցեցին, վերջերս արդարացվեց։ Այդ տուն պահող քննիչները Փաշինյանի հանձնարարականով Իգոր Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, արդարացվեց դատարանով։ Այդ տուն պահողները մի քանի օր առաջ  44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյնաի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, սրիկայաբար մեղադրանք առաջադրելով կալանքի տակ պահեցին։

Տուն պահողները, քաղաքական պատվեր կատարողներն, որ այսօր աշխատավարձ բարձրացնելու ակնկալիք ունեն. թող իմանան, որ այս իշխանության քայլերի արդյունքում վաղը, մի օր թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular