ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն պատմում է իր դավաճանության մասին. Զարմանալու պատճառ չկա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ըստ էության ամենաանկեղծ քաղաքական գործիչն է Հայաստանում։ Նա անկեղծորեն հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ավելին, նույնիսկ Ադրբեջանին փոխանցել այսպես կոչված անկլավները՝ 7 կամ 8 գյուղեր Հայաստանի տարածքում, որոնք Ադրբեջանը համարում է իրենը։ Ընդ որում Փաշինյանը առաջին անգամը չէ, այլ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո բազմիցս բարձրաձայնել է իր մտադրություների մասին։

Նախքան պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարող Փաշինյանը երեկ գրեթե բառացի հայտարարել է՝«Արցախը Ադրբեջան է և վերջ», ընդ որում տարօրինակն այն է, որ Փաշինյանի այս հայտարարությունները ամեն անգամ ցնցումներ են առաջացնում հայ հասարակության հոգու խորքում։ Փաշինյանն ըստ էության ապացուցել է, որ այլևս դուրս է Հայաստանի քաղաքական համակարգից և նրան պետք է վերաբերվել որպես թուրք-ադրբեջանական տանդեմի կառավարիչ, իսկ նրա հայտարարություններից ցնցումների մեջ հայտնվել բնականաբար չարժե։

Երեկ իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի 86600 քառ.կմ, ընդ որում այդ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ -Տեսեք 86600 քառ.կմ նաև ներառում է Լեռնային Ղարաբաղը,-ասել է նա։

Հարցին, թե ուղիղ չի նշում, թե Հայաստանի կառավարությունն ասում է, որ Արցախն ադրբեջանի մի մաս է, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի չասի, բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես ասել եմ ու ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել 86600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել»։

Ընդ որում նա հաջորդ հարցերից մեկում կրկին պնդել է, որ այդ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ մտնում են նաև անկլավները։ Փաշինյանն այս դեպքում փորձել է խուսանավել Արծվաշենի հարցում, իբր քննարկումների դեպքում հնարավոր է Ադրբեջանին մնա Արծվաշենը, իսկ անկլավները վերադարձվեն Ադրբեջանին։ Նրա այս սենսացիոն հայտարարությունը ապշեցրել է նույնիսկ ադրբեջանցիներին։ Իլհամ Ալիևի հետ սերտ հարաբերություններ ունեցող Հաքին Ազը իր հոդվածը վերնագրել է «Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը»։

Այս իրավիճակում ամենատարօրինակը ընդդիմության վարքն է, որը երեկ այդ սենսացիոն և սկանդալային հայտարաություններից հետո այդպես էլ որևէ հայտարարություն չարեց, իսկ ողջամիտ և կոշտ արձագանքը հնչեց միայն Արցախից։

Մհեր Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular