ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն պետք է քննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները․ Գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն ասել է, որ դաշինքը վաղ թե ուշ պետք է քննարկի Ուկրաինայի  անվտանգության համար երաշխիքները։ Այս մասին նա հայտարարել է Լյուքսեմբուրգում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

«Ես չեմ ուզում կանխորոշել, թե երբ եւ ինչպես: Ես հավատում եմ, որ բաց դռների քաղաքականությունը կմնա իրականություն, եւ հենց որ պայմանները թույլ տան, մենք նման խոսակցություն կսկսենք»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա դաշինքին Ուկրաինայի անդամակցության արագացման հարցով։ Այս մասին հայտարարել էր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։

Այս հարցի շուրջ երկխոսությունը տեղի կունենա Օսլոյում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը եւ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում, ասել էր նա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցազրույցում ասել էր, որ «բոլորի համար պարզ է, որ տեսանելի ապագայում» Ուկրաինան չի միանա դաշինքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular