ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…դիրիժաբլ

ՖՈՏՈ

«Դիրիժաբլ» բառը գալիս է ֆրանսերեն «dirigeable» բառից և նշանակում է «վերահսկվող»: Այդ օդային նավերը ստեղծվում են նույն սկզբունքով, ինչ օդապարիկները։ Նրանց կառուցվածքը հիմնված է գազով լցված կոնտեյների և ուղևորա–բեռնատար զամբյուղի վրա: Բայց ի տարբերություն օդապարիկի, դիրիժաբլն ունի կառավարելիության բարձր մակարդակ։ Դա պայմանավորված է շարժիչների, թևերի առկայությամբ և օդաշրջանցիկությամբ: Իրենց կառուցվածքի շնորհիվ ժամանակակից դիրիժաբլները շատ ավելի արագ են, ավելի մանևրող և ավելի անվտանգ, քան օդապարիկները: Նրանք կարող են թռչել 200 կմ/ժ արագությամբ և այնքան կայուն են, որ չեն վախենում անգամ ուժեղ քամուց։

Ինչպես ենթադրում է անունը, դիրիժաբլը ֆրանսիացիների մտահղացումն է: Առաջին դիրիժաբլի նախագիծը առաջարկվել է ռազմական ինժեներ Ժան-Բատիստ Մարի Մյունյեի կողմից 1784 թվականին: Այդ սարքը պետք է ունենար երկշերտ պատյան, իսկ պտուտակը գործի դրվեր 80 հոգու մեխանիկական ուժով: Դա իրագործելի չէր, և նախագիծը մնացել է թղթի վրա։ Բայց նույն տարում նրա հայրենակիցները՝ Ռոբեր եղբայրները, վերջնական տեսքի են բերել Մյունյեի գաղափարը։ Նրանք ոչ միայն ստեղծել են իրենց սարքը, այլ նաև դրա վրա կատարել առաջին թռիչքը։ Թռիչքը բավականին կարճ է ստացվել՝ գազի ճնշումը բարձրացել է կրիտիկական մակարդակի, և ստիպված օդապարիկը անջատել են զամբյուղից։ Չնայած դրան՝ վայրէջքը բարեհաջող է եղել, իսկ թռիչքը համարվել է հաջողված։

Շարժիչով հագեցած առաջին դիրիժաբլը օդ է բարձրացել 1852 թվականի սեպտեմբերի 24-ին: Այն վարել է ֆրանսիացի Անրի Գիֆարդը։ Դա եղել է 44 մետրանոց դիրիժաբլ 3 ձիաուժ հզորությամբ շոգեշարժիչով։ Այն թռել է 27 կմ 3 ժամ 25 րոպեում։ Ուղիղ 20 տարի անց ավստրիացի Պոլ Հենլայնն իր դիրիժաբլի վրա տեղադրել է 5 լիտր տարողությամբ չորս մխոցանի ներքին այրման շարժիչ։ Սարքը մի քանի անգամ օդ է բարձրացել, բայց երկարատև թռիչքներ չի կատարել՝ չի եղել բավարար գումար։ Որոշ ժամանակ անց՝ 1875 թվականին, առաջին անգամ դիրիժաբլի վրա տեղադրվել է էլեկտրական շարժիչ։ Օդաչուն, իհարկե, եղել է ֆրանսիացի՝ Գաստոն Տիսանդիերը։ Ցավոք սրտի, ինչպես և օդապարիկների դեպքում, դիրիժաբլերի վաղ նախագծումները շատ պայթյունավտանգ են եղել: 19-րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին օդաչուների, անձնակազմի և ուղևորների մահը բավականին սովորական է եղել։ Այդ կապակցությամբ հանրությունը սկսել է կտրուկ դեմ արտահայտվել դիրիժաբլերի օգտագործման մասին։

Դիրիժաբլերը նաև այլ անուն ունեն՝ «ցեպելին»։ Սկզբունքորեն, այդ անունը վերաբերել է որոշակի կառուցվածքի դիրիժաբլերին, որոնք ստեղծվել են գերմանացի ինժեներ կոմս Ֆերդինանդ Ցեպելինի մշակումների շնորհիվ: 1900 թվականից սկսած կոմս Ցեպելինը սկսել է շահագործել իր դիրիժաբլերը:ՍկզբիցնալողացողանգարէստեղծելԿոնստանցալճիվրա՝իրսարքերըօդբարձրացնելուհամար:  Նրա սարքի առաջին մոդելը լավ չի ենթարկվել կառավարմանը և վթարի է ենթարկվել երրորդ թռիչքի ժամանակ։ «LZ-2»-ը ևս անհաջող է եղել։ Բայց երրորդ մոդելն այնքան հաջող է ստացվել, որ 1909 թվականին այն գնվել է բանակի կողմից։ Դա այն առաջին դիրիժաբլն էր, որի մասսայական արտադրություն է սկսվել։

Այդ ժամանակվանից ի վեր դիրիժաբլները ամուր տեղ են գրավել տարբեր երկրների ռազմական տեխնիկայի շարքում։ Դրանք օգտագործվել են և՛ որպես անկախ մարտական ​​ստորաբաժանում, և՛որպես մաս ավիացիոն ստրաբաժանումների, իսկ ավելի ուշ՝ ինքնաթիռների փոխադրամիջոցներ։ Պետք է հարգանքի տուրք մատուցել կոմս Ցեպելլինին։ Նա ստեղծել է ոչ միայն ռազմական (թեև նրանք մեծամասնություն էին կազմում), այլ նաև քաղաքացիակա դիրիժաբլեր։ Օրինակ, նրա LZ-5 և LZ-6 մոդելները զուտ ուղևորատար են եղել։ Այս մոդելներն ապացուցել են, որ չափազանց հուսալի են. գրանցվել է ընդամենը 3 պատահար , իսկ մարդկային զոհեր չեն եղել: Իր գոյության

ընթացքում այդ քաղաքացիական Ցեպելինները տեղափոխել են 34000 մարդ։ 1919 թվականին կատարվել է առաջին անդրատլանտյան թռիչքը։ Բրիտանական «R-34» դիրիժաբլը Հին աշխարհից դեպի Նոր և հակառակ թռիչք է կատարել 183 ժամ 8 րոպեում՝ անցնելով 10 187 կմ։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular