ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում 2022-ին գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը. ՀՆԱ աճը կազմել է 12.2 տոկոս

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 22-ին Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Նիստին ներկա էին  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, կառավարության անդամներ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հանրապետության սոցիալ –տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ԱՀ կառավարության կողմից իրականացվող հասցեական միջոցառումների շնորհիվ գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, բացասաբար է անդրադարձել  2022 թ. արդյունքների վրա՝ հանգեցնելով հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված տնտեսական աճի տեմպերի նվազմանը:

2022 թ. համախառն ներքին արդյունքը /ՀՆԱ/ կազմել է 288.8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 12.2 տոկոսով՝ 3.2 տոկոս դեֆլյատորի պայմաններում:

Աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

2022 թ. արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 36.9 տոկոսով և կազմել 104.5 մլրդ ՀՀ դրամ:

2022 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 41.2 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 24.9 տոկոսով:

Հաշվետու տարում հանրապետությունում իրականացված կապիտալ շինարարության ծավալը կազմել է 63.6 մլրդ ՀՀ դրամ,որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14.6 տոկոսով:

2022 թ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 121.4 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 43.2 տոկոսով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 79.9 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 3.5 տոկոսով:

ԱՀ  արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ. կազմել է 832.0 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշը 26.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ. կազմել է 259,617.0 ՀՀ դրամ:

2022 թվականի պետական բյուջեով պլանավորված 47 մլրդ 331.0 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 101.2 տոկոսով, նախատեսված 46 մլրդ 543.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 46 մլրդ 765.1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.5 տոկոսով: «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 16.2 տոկոս:

2022 թ. ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176.0 մլրդ դրամ:

ԱՀ  2022 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643.2 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 90.0 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը:

Այնուհետև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն  անդրադարձել է  տարբեր ոլորտների բյուջեների կատարողականներին, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Ոլորտային բյուջեների կատարողականները կներկայացվեն նախապես սահմանված ժամկետացանկով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular