ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը կարող է կրճատվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի Հանրապետական ​​կուսակցության պատգամավոր Սեդրիկ Պերինը կարծում է, որ Ֆրանսիայի նոր ռազմական բյուջեն, որն առաջարկել է նախագահ Էմանուել Մակրոնը, կարող է հանգեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության կրճատմանը։ Այս մասին Պերին ասել է Politico-ին։

«Հաշվի առնելով միջազգային իրավիճան ու այն հանգամանքը, որ պատերազմը հեռու չէ, կարելի է ասել, որ միջուկային զսպումը կարևոր է, բայց կարևոր է նաև սովորական սպառազինությունը»,- ասել է պատգամավորը։

Պերինը նշել է, որ սովորական սպառազինությունների վրա ծախսերի կրճատումը բացասաբար կանդրադառնա Փարիզի՝ Կիևին ռազմական տեխնիկա մատակարարելու կարողության վրա։

«Ֆրանսիայի զինված ուժերի վերազինման ձգձգումը կսահմանափակի Ուկրաինային զենք մատակարարելու երկրի հնարավորությունները», - ասել է նա:

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել էր, որ 2023 թվականի գարնանը մտադիր է «պատերազմական տնտեսության» անցնելու միջոցառումներ իրականացնել։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ 2024-2030 թվականներին երկրի ռազմական բյուջեն կավելանա 60 միլիարդ եվրոյով, այսինքն՝ մինչև 400 միլիարդ եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular