ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու՞մ համար էր նախատեսված տոննաներով կոկաինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ հասարակությունը Իտալիայում և Հայաստանում կոկաինի խոշոր խմբաքանակների բացահայտումից օրեր անց էլ տեղյակ չէ, թե ով է եղել գրեթե 4 տոննա թմրանյութի պատվիրատուն, ովքե՞ր էին կանգնած հանցավոր այդ գործողության ետևում, և ու՞մ համար էր նախատեսված կոկաինը։

Ավելին, հասարակությունը, քաղաքական և վերլուծական շրջանակները շարժվում են ձևավորված կլիշներեով, որոնք մեծամասամբ սխալ են լինում։ Կարծիք կա, թե կոկաինի գործի բացահայտմամբ իշխանությունները փորձում են շեղել Արցախը հանձնելու փաշինյանական դավաճանական քայլերից։ Իրականում հարց է ծագում, արդյո՞ք կոկաինի շուրջ աղմուկն էր ավելի նախընտրելի գործող իշխանությունների համար, թե՞ Արցախի հանձնման շուրջ հանրության բողոքը։

Մինչ գործող վարչախումբը փորձում է բացահայտումներից հետո ալիբի ստեղծել, իբր քրտնաջան պայքարում են տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ, հայաստանյան քրեաօլիգարխիկ, իշխանության հետ սերտաճած շրջանակները լուրջ խնդիրների են բախվելու։ Թմրանյութերի նման քանակության տարանցումն անհնար էր ազդեցիկ միջազգային հանցախմբերի մասնակցությամբ, ՀՀ վերջին իշխանության թողտվությամբ և համաձայնությամբ։

Խոսքը ֆինանսական մեծ ռեսուսրների մասին է, իսկ նման քանակությամբ թմրանյութի առգրավման համար դեռ որոշ շրջանակներ պետք է պատասխանատվութուն կրեն, որ երաշխիքներ են տվել, թե թմրանյութը հանգիստ անցնելու է Հայաստանով։ Իհարկե, պատկան մարմինները հրաշալի գիտեն, թե ում համար է նախատեսված եղել թմրանյութը։

Առնվազն իտալական կողմը թղթերով է տեղյակ պատվիրատուի անվանը։ Նախկինում, երբ Հայաստան թմրանյութ բերվում էր Իրանից, տարանցման ուղիները պարզ էին. թմրանյութը Աֆղանստանից բերվում էր Հայաստան, ապա ինչ-ինչ եղանակներով ուղարկվում Եվրոպա։ Այժմ ուղղությունը հակառակն է։ Թմրանյութի մի մասը Բաթումիով հասել է Հայաստան, մեծ մասն էլ պետք է գար այդ նույն ճանապարհով։

Ըստ ամենայնի, կոկաինը Հայաստանից ԵԱՏՄ չէր ուղևորվելու, քանի որ ընդհանուր սահման չկա, բացի այդ այլ, ավելի անվտանգ լոգիստիկ ուղիներ կան։ Չի բացառվում, որ թմրանյութը ՀՀ տարածքից ուղևորվեր Ադրբեջան կամ Թուրքիա, այդ վարկածները ամենահավանականն են թվում։ Եթե այս տվյալը հաստատվի, կնշանակի, որ իշխանության վերին օղակները այլ, ավեի զազրելի դավադրության մեջ են։

Դոնարա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular