ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթունավտանգ հեռանկար է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զոհված զինծառայողների ծնողներն արդեն երկրորդ գիշերն են անց կացնում Հայաստանի կառավարության մոտ, բողոքելով իրենց բախտակից ընկերոջ՝ Գայանե Հակոբյանի դեմ, իշխանությունների ապօրինություններից պահանջելով՝ բաց թողել նրան, մարդիկ, ովքեր բարոյականության բոլոր նորմերով պետք է գտնվեին մեր պետության հոգածության առաջին գծում, այսօր գտնվում են իշխանությունը զավթած վարչախմբի թիրախում։

Փաշինյանը, վախենալով, որ կարող է կորցնել իր իշխանությունը, փորձում է սրել իրավիճակը հանրային տրամադրությունները, սեփական սպասարկուներին ամենալկտի բառապաշարով քսի է տվել զոհված զինծառայողների ծնողների դեմ և ամեն ինչ անում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրելուն։ Իրավիճակն այնքան զարհուրելի է, որ նույնիսկ առաջին նախագահն է հանդես եկել հայտարարությամբ, նշել, թե՝ «Ռազմի դաշտում կորցրած որդու մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը։ Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի, թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն ինչպես տեսնում ենք, հենց նրանք են իրենց լկտի ու անհեռատես արարքներով, առավել ևս բորբոքում են այդ լարվածությունը»,- նշել է Տեր- Պետրոսյանը և զգուշացրել, թե այսպես շարունակվելու դեպքում երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթունավտանգ հեռանկար է սպասվում։

Իսկ տխուր հեռանկարի մասին կարելի է եզրահանգել ՝ տեսնելով, թե մեր հասարակության որքան քիչ թվով ներկայացուցիչներն են իրենց աջակցությունը հայտնում Աշոտ Փաշինյանին իբր առևանգելու մեջ մեղադրվող և մեկ ամսյա կալանքի դատապարտված Գայանե Հակոբյանին։ Հասարակության մեծամասնությունը, ինչպես և պատկերացնելի էր 44-օրյա պատերազմից հետո, կամ գտնվում են ապատիայի մեջ, կամ էլ բացարձակապես չի ուզում խառնվել երկրի ներքաղաքական իրավիճակներին՝ Հայաստանի Հանրապետությանը տանելով ցնցումների։ Թերևս ամենախայտառակ հայտարարությունը Գայանե Հակոբյանի կալանավորման վերաբերյալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանինն էր։ Մարդ, ով ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել բոլորի իրավունքները, ըմդամենը հայտարարել է, թե կարևորում է իրավասու մարմինների պատշաճ հաշվետվողականության և օրենքով թույլատրելի գործիքակզմերի ամբողջական գործածումը գործի քննության ամբողջ ընթացքում։

ՄԻՊ-ն ընդգծել է նաև թե՝ զոհված զինծառայողների ծնողների և հարազատների համար պետությունը պետք է տարբեր ձևաչափերով իրականացնի հոգեբանական աջակցության ծրագրեր։ Այն, որ Անահիտ Մանասյանը դառնալու էր ոչ թե մարդու իրավունքների, այլ նիկոլականների իրավունքների պաշտպան, գրեթե ոչ ոք չէր կասկածում։ Հայաստանի գործող վարչախմբի ցինիզմն ու լկտիությունն այնքան է այլևս տարածվել, որ նույնիսկ սարսափեցնում է իրենց կողմնակիցներից շատերին։ Սոցիալական ցանցերում մարդիկ իրենց դժգոհությունն ու տարակուսանքն են հայտնում Գայանե Հակոբյանի նկատմամբ իշխանության դաժան վերաբերմունքի համար։

Դավիթ Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular