ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները. դա առանձին գործընթաց է. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր դիրքորոշումն շարունակում է մնալ նույնը, մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը՝ 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանք այն քարտեզներն են, որոնց մասին Ռուսաստանն է խոսում:

«Պիտի հոգունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք ձեւակերպված նաեւ միջազգային հանրության կողմից, ինչը  բավական կարեւոր է եւ ողջունելի»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը, Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել, միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը  բանակցային գործընթացի կարեւորագույն մաս է:

Ոչ մի գաղտնիք չկա, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում: Միաժամանակ, պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետեւ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կողմերը պարտավորվել են ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը:

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները: Դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է:

Չնայած նաեւ կարծում ենք, որ 1975-ի քարտեզը կարող է եւ պետք է հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular