ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ. եթե ժամկետն անցավ, այն ուտիլիզացնելու տեղ չունենք. փորձագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել. հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ, եթե ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը:

Նա նաեւ նշել է. «Քանի օր է Երևանը ծխի մեջ կորած է, պատկան մարմինները դեռ ոչինչ չեն կարողանում անել, դե ինչքան էլ կշարունակվի այդպես, չգիտենք։ Հիմա ասեմ ավելի վատի մասին։ Ուրեմն կառավարության շատ «հանճարեղ» որոշումներից մեկով, ինչ-որ փոփոխություններ են մտցրել , որի պատճառով թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 ընկերություն ներմուծած թունաքիմիկատը չեն կարողանում մաքսազերծել։

Հիմա Հայաստանում կա 700+ տոննա չմաքսազերծված թունաքիմիկատ (Հա որոշ տնտեսվարողներից էլ մաքսազերծման գումարի մեծ մասը ստացել են), որը ռեալ վտանգ է մեր երկրի համար, քանի որ եթե դա մնաց և ժամկետն անցավ, մենք այդ հսկայածավալ թույնը ուտիլիզացնելու տեղ ու հնարավորություն չունենք ու մեզ սպասվում է էկոլոգիական թեթև աղետ լավագույն դեպքում։

Այս հարցը բարձրացրել եմ բազմաթիվ պաշտոնյաների, տեղյակ եմ պահել, խոսել եմ հնարավոր ռիսկերի մասին և այսքան ամիսների ընթացքում տեղի է ունեցել մի թեթև տեղաշարժ։ Ճիշտն ասած վախենում եմ մինչև ԱԺ-ի արձակուրդ գնալը այս հարցը չլուծեն։

Հարգելի լրատվականներ ու բնապահպանական կազմակերպություններ, խնդրում եմ այս հարցերը դուք էլ բարձրացրեք, ժողովուրդ ջան շատ֊շատ վտանգավոր թեմա է ախր։

Քաղաքական գործիչներ ջան, խնդրում եմ դուք էլ խոսեք, անգործության հետևանքները աղետալի են լինելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular