Ադրբեջանական կողմը ձախողված օպերացիաներն ու դաշտում թողած դիակները համարում է հաղթանակ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքո գործող «փորձագիտական» շրջանակները տարբեր ֆորմատով հրապարակային ելույթներում ընդգծում են, որ վերջին մի քանի օրերին, շփման գծում տեղի ունեցած միջադեպերից հետո, ադրբեջանական կողմը տարածքային կորուստներ չունի:
Փաստորեն, ձախողված օպերացիաներից, մարտադաշտում թողած 5 դիակներից հետո, Ադրբեջանում հաղթանակ են համարում այն է հանգամանքը, որ այդքանից հետո տարածքային կորուստներ չունեն: