ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Հայաստանում քննադատում են Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մայիսի 14-ին Բրյուսելում կայացած բանակցություններում քննարկել են երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հարցը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպման արդյունքներով արված իր հայտարարության մեջ։

«Այդ նպատակով մենք պայմանավորվեցինք ևս մեկ հանդիպում անցկացնել հուլիսին Բրյուսելում, իսկ մինչ այդ նախատեսվում է ևս մեկ հանդիպում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում»,- ասել է նա։

Մինչդեռ Հայաստանում սրվում են Փաշինյանի հասցեին քննադատությունները։ Շատ փորձագետներ և ընդդիմության ներկայացուցիչներ կարծում են, որ Երևանը փորձելով իր պատասխանատվությունը գցել ուրիշների վրա դիվանագիտական ​​բազմաթիվ սխալներ է թույլ տալիս։ Նրանց կարծիքով երկրի ղեկավարությունը պետք է «հրաժարվի ռոմանտիկ արևմտամետությունից, դադարի հայ ժողովրդին կերակրել դատարկ երազանքներով ու հույսերով, և վերջապես սկսի աշխատել իրական դաշնակիցների հետ»։

Որոշ փորձագետներ նշում են, որ Շառլ Միշելի հայտարարության համաձայն Փաշինյանը «իրականում կոնկրետ թվերով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», իսկ «Արցախը վերածվել է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular