ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրը» պատրաստ է գլխավորել պայքարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի իշխանությունների վարած անվտանգային ոչ պրոֆեսիոնալ և դիվանագիտական անհետևողական քաղաքականությունը Հայաստանի շուրջ շարունակում է ստեղծել նորանոր վտանգներ, որոնց նկատմամբ դիմադրողականությունը ոչ միայն բավարար չէ, այլ նաև նվազում է»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված խնդիրների լուծման մասին իր դիրքորոշումը։ Կուսակցությունն ընդգծում է, թե իշխանությունների կողմից Արցախի և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարտավորություններից ամբողջական հրաժարումը օր օրի խորացնում է նաև Արցախի շուրջ առկա խնդիրը։

«Այս ամենի պարագայում Ադրբեջանը շարունակում է իր հետևողական քաղաքականությունը հայկականության դեմ՝ փորձելով հասցնել առավելագույն վնասներ Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այլևս ի զորու չեն ստանձնել պետության և ժողովրդի նկատմամբ ունեցած նվազագույն պատասխանատվությունը»,- նշել է «Ապրելու երկիրը»։

Կուսակցությունը, ողջունելի է համարել Արցախի քաղաքական ուժերին միասնական պայքարին ուղղված գործողությունները, որոնք պետք է կարևոր դառնան հայկական աշխարհի համախմբման համար։

«Ապրելու երկիրը» փաստում է, որ  «Բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն»։

Թերևս նույնիսկ խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունը չի համարձակվում նման պատասխանատվություն ստանձնել։ 1,5 տարի խորհրդարանական արտահերթ ընտրութուններից հետո, խորհրդարանական ընդդիմությունը լիովին սպառել է իրեն, իսկ դրսում, դեռ մինչ վերջերս, չէր երևում քաղաքական այն ուժը, որը կկարողանար պատասխանատվություն ստանձնել, հստակ հայեցակարգ ու տեսլական ներկայացնել, թե ինչպես պետք է իշխանազրկել Փաշինյանի ապիկար և դավաճանական ռեժիմին և Հայաստանն ու Արցախը դուրս բերել զարգացման նոր ուղիների։ Միակ քաղաքական ուժը, որը նման համարձակություն ունի, դա «Ապրելու երկիրն» է, որն էլ աներկբա հայտարարում է իր հավակնությունների մասին։

Վահան Բայրամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular