ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին դեմքերի կանայք, երեխաներն ու ծնողները նույնպես բուժում կստանան քաղաքացիների հարկերի հաշվին․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին որոշման նախագիծը։ Հետայսու ոչ միայն այդ երեք բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ նրանց կանայք, երեխաներն ու ծնողները բուժում կստանան մեր վճարած հարկերի հաշվին։ Թե քանի միլիոնավոր դրամներ կհոսեն այդ նպատակով, ցույց կտա ժամանակը, բայց այս որոշումը աչքի է ընկնում մեկ այլ իրողության ֆոնին. մայիսի 17-ին՝ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի ժամանակ, մահացու վիրավորում էր ստացել ոչ միայն զինծառայողը, այլեւ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել էր վիրավորին օգնության հասած շտապօգնության մեքենայի վրա՝ վիրավորելով բուժակին։

Ինչպես նկարներից պարզվեց, այդ մեքենան հնամաշ մեքենա էր, մինչդեռ իշխանությունները կարող էին այդ գումարներն ուղղել ոչ թե սեփական բարեկեցությանը, այլ զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելուն։ Դրա հնարավորությունը կա։ Փոխարենը կառավարությունը որոշում է ընդունում պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների անվճար բուժօգնության մասին, մարդկանց, որոնք այսօր փոխադրվում են զրահապատ մեքենաներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular