ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն այսօր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ կանցկացնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը կանցկացնի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նոր շրջանների ինտեգրումը և ազգային քաղաքականության մոդելը, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

«Նա (Պուտինը – խմբ.) այսօր կանցկացնի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ։ Օրակարգում երեք հիմնական հարց է լինելու։ Դսրանք են պետական-էթնիկական ժամանակակից ռուսական մոդելի առավելությունները, քաղաքականությունը, նոր սուբյեկտների ինտեգրումը ռուսական սոցիալ-մշակութային տարածքին և պետական ​​ազգային քաղաքականության ռազմավարության ճշգրտումը արտաքին մարտահրավերների և ազգային ինքնիշխանության սպառնալիքների պայմաններում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա մանրամասնեց, որ հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ Նրա խոսքով, ազգամիջյան հարաբերությունների թեման առավել քան կարևոր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով երկրի բազմազգ, բազմադավանական կազմը։
«Եվ կլինի շատ լուրջ երկարաժամկետ իրադարձություն։ Հենց այդ հարցի վրա է կենտրոնանալու նախագահը այսօր իր աշխատանքային գրաֆիկի ընթացքում»,- եզրափակել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular