ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…վինգսյութ

ՖՈՏՈ

Մարդկությունը միշտ էլ ձգտել է դեպի վեր, դեպի նոր բարձունքներ։ Երկնքի ու երկրի միջև սավառնելու երազանքը հնագույն ժամանակներից է տիրել մարդկային գիտակցությանը։ Ավիացիոն տեխնոլոգիաների գալուստով էլ այդ երազանքը չի վերացել: Այսօր, եթե ցանկանում ես  թռչուն դառնալ, բավական է, որ հագնես վինգսյութ և ազատ թռիչքով սավառնես գետնից վեր, թռչես ուր կամենաս։ 
Այսպիսով, ի՞նչ է վինգսյութը: 
Անգլերենից բառացիորեն թարգմանված «wingsuit» նշանակում է գործվածքային կոստյում, որը կարող է նմանակել թևերը: Օդում նման կոստյումը ձևավորում է 3 տեսակի թևեր՝ մեկական յուրաքանչյուր ձեռքի և իրանի միջև, իսկ մյուսը երկու ոտքերի միջև։ Դա թույլ է տալիս մարդուն թռիչքի ժամանակ վերահսկել իր շարժումները տարբեր ուղղություններով։ Վինգսյութ թռիչքները պարաշյուտային սպորտի տարատեսակ է և այն շատ են սիրում էքստրեմալ սպորտսմենները:
«Չղջիկ» տեսակի թևերի գյուտերի պատմության մեջ գրված են 75 կտրիճների անուններ, ովքեր փորձել են նվաճել երկինքը իրենց հորինած նմուշների օգնությամբ։ Սակայն նրանցից միայն երեքին է հաջողվել ողջ մնալ, մնացածը զոհվել են փորձարկումների ժամանակ։ Անգամ 20-րդ դարի կեսերից ԱՄՆ-ում չափազանց բարձր մահացության պատճառով արգելք է մտցվել չղջիկային թևերի փորձարկումների վրա, որը հանվել է միայն 1987 թվականին: Եվ միայն 1990-ականներին է ամեն ինչ գլխիվայր շուռ եկել: Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի գյուտարար Պատրիկ դը Գեյարդոնը ստեղծել կոստյում, որն էլ հանդիսացել է ժամանակակից վինգսյութի նախատիպը: Արդեն գոյություն ունեցող նմուշներում նա մի քանի հիմնարար փոփոխություն է կատարել, երկու թևերի փոխարեն առաջարկել է օգտագործել երեքը, ինչպես նաև բարելավել է թևերը, որոնք այսուհետ դարձել են երկշերտ։ Գործվածքի թևերի ներսում կողիկներ են մտցվել, որոնք ուռչում են օդի հոսքից և առաջ շարժվելիս առաջանում են վերելակ էֆեկտ: 1996 թվականին հեղինակն առաջին փորձնական թռիչքներն է իրականացրել իր իսկ հորինած այդ կոստյումով։
Թևավոր հագուստի ստեղծման համար հիմք է հանդիսացել թռչող սկյուռների թռիչքային տեխնիկայի երկար ու տքնաջան դիտարկումը: Առաջին կոստյումներն օգնել են գյուտարարին թռչել հորիզոնական հարթության վրա այնքան, որքան  ուղղահայաց հարթության թռիչքի հեռավորությունն է: Որոշ ժամանակ է պահանջվել Գայլարդոնից թռիչքի տեխնիկան բարելավելու համար։ Փորձերի ընթացքում թևերի մակերեսը աստիճանաբար մեծացվել է, և դա դրական արդյունք է տվել։ 1997 թվականին թռիչքի տևողությունը 27 վայրկյան էր, որը արդեն իսկ նշանակալի արդյունք էր։ Սակայն 1998 թվականին սարսափելի դեպք է տեղի ունեցել. Գայլարդոնը վթարի է ենթարկվել թռիչքի իրականացման ժամանակ։ Նրա մահվան պատճառը եղել է նրա կատարելագործած կոստյումի չբացված գլխավոր պարաշյուտը։
Ժամանակակից վինգսյութը ձևավորվել է 1998 թվականին։ Նրա գյուտարարներն են եղել Յարի Կուոսմանը և Ռոբերտ Պեկնիկը: Վինգսյութը հատուկ ուսուցում է պահանջվում օգտագործելու համար: Ցանկալի է ունենալ 200 պարաշյուտով ցատկի փորձ, իսկ իդեալականը` 500-ից ոչ պակաս: Թռիչքներն իրականացվում են կա՛մ մեկ էքստրեմալ սպորտսմենի կողմից, կա՛մ մի քանի մարզիկների կողմից որպես խմբի մաս: Միայնակ թռիչքի ժամանակ մարդը կարող է ինքնուրույն կատարել տարբեր պտույտներ կամ ակրոբատիկ սալտոներ: Խմբի կազմում մարզիկները կարող են միաժամանակ տարբեր հնարքներ կատարել կամ երկնքում ֆիգուրներ կառուցել: Վինգսյութներով խմբակային թռիչքները կոչվում են «երամային»:


Վինգսյութով թռիչքները տեխնոլոգիական առումով հնարավորինս մոտ են թռչունների թռիչքին։ Վինգսյութիստը վայր ընկնելու փոխարեն թռչում է առաջ։ Պարզվում է, որ իրականացել է մարդու երազանքը՝ թռչնի պես թռչել։

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular