ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ժողովրդին մանիպուլացնում են թե՛ Փաշինյանը, թե՛ Արևմուտքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտութունից հետո ոչ միայն տեղական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ նաև միջազգային մակարդակով փորձում են պարբերաբար շեղել հայ հանրությանը, տարբեր մանիպուլատիվ հնարքներ կիրառելով, հրամցնել ցանկացած, նույնիսկ անտրամաբանական միտք, որպիսին չեն կարող գոյություն ունենալ բնության մեջ։ Մասնավորապես, վերջին շրջանում նույն այդ Արևմուտքի բուռն ջանքերով փորձում են հայ հանրությանը մանիպուլացնել Արևմուտքի շրջանակներում իրականացվող հանդիպումների վերաբերյալ։

Մասնավորապես, հայտարարում են, թե իբր Շառլ Միշելը ադրբեջանական գործիչ է, որը եվրոպացիների շահերն է պաշտպանում էներգետիկ, ֆինանսական, քաղաքական առումներով, երբ հայտարարում է, թե Ադրբեջանի դեմ սանկցիաներ չեն կարող կիրառվել։ Մյուս կոմից փորձում են հայ հանրությանը ներշնչել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հայ գործիչ, ավելին դրան նպաստում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թերևս միտումնավոր հայտարարելով, թե Մակրոնը չի կարող որպես միջնորդ հանդես գալ հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացում, որովհետև կողմնակալ է հօգուտ հայերին։ Ուստի և Արևմուտքը օգտագործելով այս հանգամանքը՝ մի քանի անգամ ավելի շատ հանդիպումներ է կազմակերպում։

Օրեր առաջ տեղի ունեցավ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Բրյուսելում, իսկ հաջորդն արդեն լինելու է հունիսի սկզբին Քիշնևում՝ Ֆրանսիայի նախագահ, «հայամետ» Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի միջնորդությամբ։ Իհարկե քարոզչական գործի ցանկացած գիտակ կարող է պարզ օրինակներով բացատրել, որ այսպիսի մանիպուլատիվ հնարքներով ընդամենը չափազանց պրիմիտիվ եղանակներով փորձում են ապուշացնել հայ հասարակությանը։

Աշխարհում քիչ թե շատ գրագետ և քաղաքական իրողություններին քաջատեղյակ մարդ գիտի, որ Շառլ Միշելի թիկունքին հենց Մակրոնն է, վերջինս ինքն է աջակցել Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ նշանակելու հարցում։ Մակրոնի թիկունքում էլ եվրոպական ամենահարուստ կլաններից մեկն է՝ Ռոդշիլդները, որը փորձում է այժմ էլ, Անգելա Մերկելից հետո, բարձրացնել Էմանուել Մակրոնի դերը և նշանակությունը։ Ուստի առնվազն տարակուսելի է «արևմտամետ» այդ գործիչների պնդումները, թե Էմանուել Մակրոնը հայամետ է, ընդհակառակը, Մակրոնը ավելի շուտ սեփական կլանի և սեփական մայրցամաքի շահերը առաջ մղողն է, այդ թվում՝ հայ հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելով։ Դերերի պրիմիտիվ բաժանում է արվել, որպեսզի հայ հանրությունը հրճվանքով ընդունի, թե Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, իրականում այս դերաբաժանումը և նման մանիպուլացիոն հնարքների ՝ հայ ժողովրդի հաճույքով ընդունումը վկայում է, որ «քաղաքակիրթ Եվրոպան» հայ հասարակությանը դրել է աֆրիկյան աբորիգենների տեղ։

Մերի Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular