ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրը» դատարան է դիմել, պահանջում են հարգել օրենքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը վարչական դատարան պահանջ է ներկայացրել ուղղված կառավարության անգործությանը։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեկնաբանել է, որ կառավարությունը պարտավոր է նշանակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ «Ապրելու երկիրը» միակ քաղաքական ուժն է Հայաստանում, որը հստակ արձանագրում է՝ ստեղծված իրավիճակը Երևանում դուրս է օրենքի սահմաններից, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ապօրինություն է կատարել։

Ըստ Առաքելյանի՝ օրենքով պետք է քաղաքապետի ընտրությունը լիներ ավագանու կազմից, ինչը չլինելու դեպքում կառավարությունը պարտավոր էր սահմանափակել ավագանու լիազորությունները, ինչը ենթադրում է նոր ավագանու ընտրություններ։ Նման բան, ի դեպ, տեղի է ունեցել հենց 2018 թվականին, երբ «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ ընտրությունների արդյունքում վերցրեց իշխանությունը Երևան քաղաքում։

Օրենքից օգտված իշխանությունն այսօր ինքն է ոտնահարում օրենքը և քաղաքական այլ ուժերի ընդդիմադիր միավորներ որևէ կերպ չեն բարձրաձայնում այս ապօրինության մասին։ «Ապրելու երկիրը» միակն է, որը հստակ արձանագրում է։

Ընթերցողի մոտ հարց կարող է ծագել, թե ինչու՞ գործող իշխանությունները չեն գնում օրենքի տառը կատարելու ճանապարհով, իսկ նրանց բազմաթիվ ընդդիմախոսներ էլ չեն պահանջում պահպանել օրենքը։ Թե՛ իշխանությունները, և թե՛ վերջիններս խորը կասկածներ ունեն սեփական հնարավորությունների նկատմամբ։ Եթե Տիգրան Ավինյանի և նրա թիմի դեպքում պարզ հասկանալի է, թե ինչու են ձգում, փորձում են հանրության շրջանում փոքր ինչ բարելավել իրենց ունեցած ցածր վարկանիշը, ապա ընդդիմության դեպքում չափազանց տարօրինակ է նման պահվածքը։

Բացառապես միայն «Ապրելու երկիրն» է, որը պահանջում է արտահերթ ընտրություններ։ Ըստ շատ վերլուծաբանների՝ հենց «Ապրելու երկիրն» է լինելու առաջիկա ավագանու ընտրություններում իշխանությունների թիվ մեկ մրցակիցը և բազմաթիվ այլ համայնքների օրինակով բոլոր շանսերն ունի Երևանում իշխանազրկելու «Քաղաքացիական պայմանագրին», իսկ Երևանը կորցնելուց հետո արդեն Փաշինյանին իշխանությունից հեռացնելը տեխնիկայի հարց է։

Կարապետ Բաբլոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular