ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ տարում Ռուսաստանում ժամկետանց պահեստամասերով 2000 չվերթ է իրականացվել․ «Коммерсант»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2022 թվականին Ռուսաստանում արեւմտյան պատժամիջոցների պատճառով ավելի քան երկու հազար ավիաչվերթ է իրականացվել այն ինքնաթիռներով, որոնք համալրված են պիտանելիության ժամկետանց պահեստամասերով։ Այս մասին Պետդումայի՝ տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ասել է «Ռոստրանսնադզորի» ղեկավար Վիկտոր Բասարգինը, գրում է «Коммерсант»-ը։

Բասարգինը չի հստակեցրել, թե արդյոք խոսքը կոմերցիոն, թե բոլոր տեսակի ավիափոխադրումների մասին է։ Թերթի տվյալներով՝ 2022 թվականին սպասարկվել է 1,4 միլիոն չվերթ, այդ թվում՝ տարանցիկ եւ միջազգային։ Թե քանի չվերթ է իրականացվել ժամկետանց պահեստամասերով, Բասարգինը չի նշել։

Խոշոր ավիաընկերություններում թերթի զրուցակիցները հերքել են ժամկետանց պահեստամասերի օգտագործումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular