ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը չկարողացավ մրցակցություն ապահովել. Սատանովսկին գնահատել է Էրդողանի և Քըլըչդարօղլուի շանսերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ երկրի գործող ղեկավար Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։

Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց, որ ընդդիմությունը չկարողացավ մրցակցություն ապահովել՝ չնայած կանխատեսումներին, որ այն կարող էր հաղթել։

«Ընդդիմությունն արեց այն, ինչ կարող էր։ Էրդողանն արեց այն, ինչ կարող էր։ Հետո պարզվեց, որ ընդդիմությունը չի հաղթել։ Այն չի կարողանա փակել բացն Էրդողանի հետ, այդպես չի լինում։ Էրդողանը նաև մեծամասնություն ունի խորհրդարանում։ Եթե ​​նույնիսկ ընդդիմությունը հրաշքով հաղթի, չի կարող իշխանություն ձեւավորել։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ պետք է մարդիկ քվեարկեն դրա օգտին»,- հավելեց փորձագետը։

Հավանականությունը, որ նախագահի երրորդ թեկնածու Սինան Օգանի ընտրողները, որոնք հավաքել են ավելի քան 5%, կքվեարկեն Քիլիչդարօղլուի օգտին, Սատանովսկին պատկերավոր կերպով համեմատեց նրա հետ, որ «եթե Ալիևը որոշեր Ղարաբաղը տալ Հայաստանին, և ընդ որում, ամբողջը՝ և՛ լեռնային, և՛դաշտայինը»։

«Այսպիսով, այս թեմայի շուրջ երևակայելն անիմաստ է: Այդ թեկնածուն (Օգան - խմբ.) ատում է ընդդիմությունը, այդ թվում՝ անձամբ Քըլըչդարօղլուին։ Նա նրանց հետ այնպես է վիճել, որ չի միացել միասնական ընդդիմությանը։ Եթե ​​նա միանար նրանց, ընդդիմությունը կհաղթեր»,- ընդգծեց նա։

Արամ Դանիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular