ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրթաթնավթի» նախկին փոխնախագահին մեղադրանք է առաջադրվել 54,7 մլն դոլարի չափով նավթի հափշտակության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը մեղադրանք է ներկայացրել նավթավերամշակող ընկերության ղեկավարի նախկին առաջին տեղակալին՝ ավելի քան 2 մլրդ գրիվնայի (ավելի քան 54,7 մլն դոլար) չափով գույքին ապօրինի տիրանալու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Գլխավոր դատախազի գրասենյակի դատավարական ղեկավարության ներքո նավթավերամշակող ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալի նախկին պաշտոնակատարին (2019-2022 թթ.) մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության պայմաններում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքին տիրանալու համար:   

Քննության տվյալներով՝  նավթավերամշակող ընկերության պաշտոնատար անձինք տիրացել են ավելի քան 2 մլրդ գրիվնա ընդհանուր գումարի չափով նավթին։ Նշվում է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Կասկածյալի անունը եւ ընկերության անվանումը դատախազությունում չեն հայտնել, սակայն, ըստ ուկրաինական «Зеркало недели» պարբերականը, խոսքը «Ուկրթաթնավթի» վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ռուսլան Լյապկայի մասին է։ 

Դատախազության տվյալներով՝ ավելի վաղ մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1,2 մլրդ գրիվնայի (ավելի քան 32,8 մլն դոլար) գույքի յուրացման կամ պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով տիրանալու համար: 2019-2022 թվականներին ձեռնարկությունը գտնվում էր ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկու փաստացի վերահսկողության տակ։ 2022 թվականի նոյեմբերին նա զրկվել է «Ուկրնավթի» եւ նրա դուստր ձեռնարկության՝ «Ուկրթաթնավթի» նկատմամբ վերահսկողությունից։ Այդ ընկերություններն առգրավվել են հօգուտ պետության։ 2023 թվականի փետրվարի սկզբին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է «Ուկրնավթում» եւ «Ուկրթաթնավթում» 40 միլիարդ գրիվնայի չափով (ավելի քան 1 միլիարդ դոլար) հափշտակության սխեմայի բացահայտման մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular