ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …երաժշտական գործիք շեփոր

ՖՈՏՈ

Շեփորը փողային երաժշտական գործիք է, որը օգտագործվում է ամենաքիչը սկսած մ.թ.ա. 1500 թվականից: Արդեն անտիկ դարաշրջանում հայտնի էր թիթեղի մեկ թերթիկից խողովակ պատրաստելու տեխնոլոգիան, որը և օգտագործվում էր շեփորներ ստեղծելիս: Առաջին հիշատակումներն այս գործիքի մասին գալիս են վաղնջական ժամանակներից։ Շեփորը տարածված է եղել բազմաթիվ քաղաքակրթություններում՝ Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Հին Չինաստանում և այլն, և օգտագործվել է որպես ազդանշան տվող գործիք։ Այդ դերը շեփորը խաղացել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում մինչև 17-րդ դարը։ Միջնադարյան շեփորահարները զորքի անբաժանելի մասն էին կազմում, միայն նրանք էին կարողանում ազդանշանի միջոցով արագ հավաքել բանակի իրարից հեռու տեղակայված բոլոր զորամասերը։ Շեփոր նվագելու արվեստը համարվում էր «էլիտար», այն տարածված էր հիմնականում վերնախավում։ Խաղաղ ժամանակաշրջանում շեփորը հնչում էր շքերթների ժամանակ, մեծ քաղաքներում կար շեփորահարների հատուկ խումբ, որն ազդարարում էր բարձրաշխարհիկ մարդկանց մուտքը քաղաք, ինչպես նաև ազդարարում էր մոտակա վտանգը ու կարևոր իրադարձությունները։

Открыть фото
Միջնադարի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացել է հետաքրքրությունը շեփորի նկատմամբ։ Բարոկկո դարաշրջանում կոմպոզիտորները սկսել են նվագախմբերում ընդգրկել նաև շեփորը։ Ի հայտ են եկել վիրտուոզ շեփորահարներ՝ «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով)։ Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «շեփորի ոսկեդար»։ Կլասիցիզմի և ռոմանտիզմի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվել էին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում։
Շեփորի փականի մեխանիզմը, որը հայտնագործվել է 1830-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չի արդարացրել, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները։ Այդ ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր կլարնետը՝ շեփորի ազգակից գործիքը, ավելի նուրբ տեմբրով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով։ Կլարնետը նվագախմբի կազմում մնացել է մինչև 20-րդ դարը, իսկ երբ շեփորի կառուցվածքը բարելավվել է, շեփորահարները սկսել են կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողացել են շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ և հնարավորություն է տրվել  կլարնետին դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը։ Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում են նաև այլ օրիգինալ գործիքներ։ Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում, ինչպես նաև այն օգտագործվում է ջազում, ֆանկում և այլ ժանրերում։

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular