ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանապահ Բերդավանը գրեթե ամբողջությամբ լուսավորվել է. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանապահ Բերդավանը Տավուշի մարզի այն գյուղերից է, որտեղ նոր տեխնոլոգիաներով աշխատող ենթակառուցվածքներն սկսել են տեղակայվել 2016 թվականից: Երկարատև ազդեցության ծրագրի արդյունքը տարեցտարի ավելացել  է. լուսավորվել են նոր փողոցներ, թեթևացել է  համայնքի ֆինանսական բեռը: Այդ հարցում գյուղին աջակցել են տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Գործընկերության ամփոփ պատկերը փաստում է, որ հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելը սկզբունքային մոտեցում է դարձել աջակցող կողմերի համար:

Մինչև 2021 թվականը, Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրով, Բերդավանում տեղադրվել է 440 LED-լուսարձակ: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորել է 15 կմ ճանապարհահատված: 2022 թվականին էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 65-ով՝ ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի 2,3 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2022 թվականներին տեղադրվել է 505 LED-լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 17,3 կմ երկարությամբ ճանապարհ: Վերջին ծրագրից հետո Բերդավանն արտաքին լուսավորության խնդիր գրեթե չունի: Ծրագրերի իրականացման ընթացքում իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:

«Տարիների ընթացքում հասել ենք այնպիսի վիճակի, որ արդեն ունենք գրեթե 100%-ով լուսավորված գյուղ: Ծրագիրը կարևոր է մի քանի տեսանկյունից. լուծվում է գիշերային ժամերին անվտանգ անցուդարձի խնդիրը, տնտեսվում են համայնքի միջոցները, իսկ երիտասարդությունը, տեսնելով արդյունքը, իր վաղվա օրը փորձում է տեսնել գյուղում: Եթե գյուղում ենթակառուցվածքները զարգացած չլինեն, գյուղացին այստեղ չի մնա: Մեր գերխնդիրը բարենպաստ պայմաններ ստեղծելն է՝ գյուղացուն գյուղում պահելու համար»,-ասել է Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը:

Բերդավանում համոզված են, որ ենթակառուցվածքների զարգացումն ու տարբեր ծրագրերի իրականացումը թույլ կտա հնարավորինս մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Իսկ համաչափ զարգացման հեռանկարը կնպաստի երիտասարդների ներուժը ծննդավայրում օգտագործելու հնարավորությանը:   

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ: LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար և սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

sss (1).jpg (47 KB)

sss (2).jpg (37 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular