Ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև «չմոռացավ»՝ կողմերի միջև կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում «կորուստներ կրելով հետ շպրտվել»:
Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում...»: