ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն

ՄՇԱԿՈՒՅԹ

այիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում  մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ  Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին ժամը 12:00-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում  նախատեսվում է «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես:

Մայիսի 20-ին՝  ժամը 15:00-ին,  կանցկացվի կարպետագործության դասընթաց:

Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին՝  ժամը 16:00-ին տեղի կունենա «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն, «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ:

Նույն օրը՝  ժամը 19:00-ին Ստեփանակերտում կկայանա  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը:  Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանի կողմից  մայիսի 18-ին՝  ժամը 11:00-ին, կկազմակերպվի

«Թանգարանային արժեքների պահպանման խնդիրն աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն:

Մայիսի 20-ին՝  ժամը 20:00-ին,  Ստեփանակերտում նախատեսված է Արցախի պետական երգչախմբի համերգը «Երաժշտության գույները» խորագրով:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝  ժամը 15:00-ին, տեղի է ունենալու «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն, իսկ մայիսի 20-ին՝ «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով:

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը կլինի

«Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով՝ մայիսի 18-ին՝  ժամը 14:00-ին, իսկ  մայիսի 20-ին «Արցախյան ազգագրություն» թեմայով՝ ժամը 15:00-ին:

Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանում էլ կայանալու է  «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն՝  մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով:

Նույն օրը Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով է՝  ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով՝ ժամը 15:00-ին:

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում էլ տեղի կունենա «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն՝  ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում՝  ժամը 15:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular