ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ջանքերով Արցախում ներքաղաքական իրավիճակը կարող է սրվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնեղ Նիկոլ Փաշինյանի անմիջկան ազդեցության հետևանքով Արցախում ներքաղաքական իրավիճակը կարող է սրվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում նախօրեին անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի սակավամարդ հանրահավաքից հետո, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցությունների շարք է սկսել, ընդ որում Հարությունյանը որպեսզի իրենից հեռացնի հնարավոր փաստարկված կասկածները, խորհրդակցություններին հրավիրել  է ոչ միայն Սամվել Բաբայանին ու նրա կողմնակիցներին, այլ նաև Արցախի խորհրդարանական խմբակցություններին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Բանն այն է, որ մի քանի օր առաջ էլ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շատ ավելի բազմամարդ հանրահավաք էր հրավիրել Ռուբեն Վարդանյանը, ավելին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է խորհրդարանական խմբակցությունների արտախորհրդարանական ուժերի և հասարակական մի քանի կազմակերպությունների հետ Արցախի փրկության ճակատ ստեղծելու իր մտադրության մասին, ինչը ի դեպ լուրջ մտահոգություն է առաջացրել ոչ միայն Արցախի նախագահի, այլ նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։

Ադրբեջանի հետ ինտեգրման հարցերում չափազանց անզիջում դիրքորոշում դրսևորող Ռուբեն Վարդանյանի վարկանիշը Արցախում չափազանց բարձր է և գնալով բարձրանում է։ Ըստ էության դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն խնդիրների է բախվելու Արցախը ադրբեջանին հանձնելու իր հանցավոր մտադրությունների մեջ։ Այդ նպատակով էլ Փաշինյանն Արցախում ակտիվացնում է իր հետ կապ ունեցող քաղաքական ուժերին և տարբեր անձանց։

Օրեր առաջ Արցախի նախագահին կից մի անհեթեթ կառույցի ղեկավար էր դարձել ոմն Տիգրան Պետրոսյան, որի հռետորաբանությունը շատ քիչ է տարբերվում Փաշինյանի և նրա կողմնակիցների հռետորաբանությունից։ Սամվել Բաբայանն էլ, որը մտադիր է շանտաժով գրոհել պետնախարարի պաշտոնը , ոչնչի առջև մտադիր չէ կանգ առնել։ Այս պարագայում չափազանց ծանր է Արայիկ Հարությունյանի վիճակը, մի կողմից նա ստիպված է լինելու ենթարկվել Նիկոլ Փաշինյանին, այլապես լուրջ խնդիրներ կունենա նրա հետ, մյուս կողմից էլ չի կարողանում մարդավարի բացատրել արցախցիներին, թե ինչու՞ է նա դարձել Նիկոլ Փաշինյանի խամաճիկը և կատարում նրա բոլոր հրահանգները։

Աշոտ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular