ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանն արձանագրում է ՔՊ-ի հերթական մարտավարական բլեֆը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Այս իշխանությունների անպատասխանատվությունը, տգիտությունը, պոպուլիզմի և անգրագիտութունը աղետ են բերել մեզ, սակայն ամենամեծ աղետը հասարակության հիասթափությունն ու ապատիան է»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է արել այս արձանագրումը։ Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր անգամ ամենաբարդ խնդիրը կարելի է լուծել , եթե կա հավատ սեփական ուժերի նկատմամբ, կա միասնականություն գաղափարի շուրջ և կա գրագետ, պրոֆեսիոնալ թիմ։ Ցավոք սրտի մեզ մոտ կայացած ու պրոֆեսիոնալ մարդիկ հանրային հարթակներում շատ չեն երևում, որովհետև ինքնահաստատվելու և ուրիշների հաշվին կայանալու խնդիր չունեն, բայց դա բերել է նրան, որ պետական և հասարակական հարթակներում առաջ են եկել չկայացածներն ու տգետները, մեր խնդիրն է ժողովրդին ցույց տալ տարբեր ոլորտների իրական առաջատարներին և մենք դա կանենք»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Մեկ այլ գրառման մեջ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահն անդրադարձել է նաև Երևանի ավագանու ընտրություններին, արձանագրել, թե ««Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ամեն ինչ անում է, որպեսզի անջատվի Նիկոլ Փաշինյանից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, սակայն նա ընդամենը հերթական մարտավարական բլեֆն է, որովհետև Տիգրան Աինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է և այդ կուսակցության վարչության անդամ։ Նա Նիկոլ Փաշինյանի և կուսակցության հետ միասին հավասարաչափ պատասխանատու է և մեղավոր, դա փաստ է, որից խուսափել նա չի կարող»,-արձանագրել է Մանե Թանդիլյանը։

Չափազանց կոշտ այս արձանագրումը իր հիմնական մրցակցի նկատմամբ թերևս անխուսափելի էր, գործող իշխանությունները Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հստակ գիտակցում են, թե ով է իրենց հիմնական մրցակիցը և ումից են վտանգ զգում, ուստի և փաշինյանական քարոզիչների կոհորտան իր հիմնական հարվածներն ուղղում է ոչ թե խորհրդարանական տիտղոսային ընդդիմությանը, այլ հենց «Ապրելու երկրիր» և նրա հնարավոր թեկնածու Մանե Թանդիլյանին։ «Ապրելու երկիրն» էլ բնականաբար ունի ինքնապաշտպանվելու, սեփական գաղափարներն առաջ տանելու և իշխանությանը փաստարկված և լուրջ հարվածներ հասցնելու իրավունք, ինչն էլ առաջիկայում ավելի թեժ է լինելու, քանի որ Երևանի քաղաքապետի ընտրությունները մոտենալուն զուգահեռ ներքաղաքական պայքարը Հայաստանում սրվելու է։ 

Գարիկ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular