ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձանագրված թերություններ, խեղաթյուրումներ․ ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։

Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, օրինակ՝ կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ։ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի մարտի 29-ին հաստատվել էր ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր, սակայն այդ ծրագրով նախատեսված աշխատանքները և շահառուների կողմից ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, ծրագրի ավարտից հետո տեղազննության արդյունքները միմյանց չեն համապատասխանում։

Մասնավորապես պարզվել է, որ 36 շահառուների համար ներկայացվել է, որ վճարվել է 611 մլրդ 293 մլն դրամի փոխհատուցում, որը, սակայն, չի համապատասխանում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ պարզաբանումներին։ Մեկ այլ դեպքում 66 պայմանագրերով ոչ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ սուբսիդավորվել են նախատեսված 10 տոկոսային կետից ավելի տոկոսով, իսկ 3 պայմանագրերով էլ՝ նախատեսված 12 տոկոսից ավելի։ Ընդ որում՝ այս և բազմաթիվ այլ արձանագրված խախտումները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular