ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախմբի նոր ապօրինությունը. զինվորականներին պահել փակի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակակոռուպցիոն դատարանում երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, այլ զինվորականների դեմ քրեական գործի դատական քննությունը սպառնում է դառնալ հերթականը գործող իշխանությունների քաղաքական դատավարություններից, որտեղ թքած ունեն օրենքի վրա։

Երեկ ավարտվել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը, և դատավորն ապօրինաբար նրան մի քանի ժամ ավել թողել է կալանքի տակ, չի ազատել կալանքի միջնորդությունը քննարկելիս, թեև պարտավորված էր դա անել օրենքի ուժով։ Նույնիսկ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների միջնորդություններից, բողոքներից և ՄԻՊ գրասենյակ զանգահարելուց հետո, դատավոր Արամ Գրիգորյանը շարունակել է ապօրինությունների շքերթը, ապա և որոշում կայացրել գեներալ մայորի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու մասին։

Դատական նիստի ընթացքում վատացել է գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողութունը, շտապ օգնություն են հրավիրել, սակայն նույնիսկ այդ փաստը չի ստիպել դատարանին դադարեցնելու նիստը և թույլատրելու, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն Հայաստանի Զինված ուժերում երկար ծառայություն անցած գեներալին։

Դատարանի բակում հավաքված բազմաթիվ անձինք դավաճան են վանկարկել դատավորի հասցեին, սակայն փաշինյանական հերթական խամաճիկին այդ փաստը բոլորովին էլ չի մտահոգել, նա շարունակել է նույն եռանդով ապօրինություններ իրականացնել։ Ի վերջո Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս գործը իր անհեթեթությամբ և բացառիկությամբ կարող է ստվերել մյուս բոլոր քրեական դատավարությունները։ Խաչատուրովի, Օհանյանի և այլ անվանի զինվորականների դեմ քրեական գործեր հարուցած Փաշինյանը այս կերպ մատնում է սեփական վախերը, ինչպես նաև ջանքեր գործադրում հայկական բանակին հերթական անգամ վարկաբեկելու ուղղությամբ։

Լալա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular