ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածի ու Արարատի «արանքում». ի՞նչ է թաքնված այս անբնական երկընտրանքի տակ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն օրերս իր զրահապատ «պադավատով» գնացել էր Ներքին Բազմաբերդ՝ հատուկ այդ նպատակով այնտեղ բերված դպրոցականների հետ «խարույկի շուրջ» քարոզչացուցադրական հանդիպում և զրույց ունենալու համար: Անկասկած նախօրոք կազմած սցենարով խոսք բացվեց աշխարհագրության մասին, Փաշինյանը որոշեց փայլել իր գիտելիքներով ու նշված առարկայի հանդեպ տածած «սիրով» (դե, չենք մոռացել՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքը... Դուբայն է), որից հետո, իբր «թույն» հարց է կազմել, հետաքրքրվեց, թե Հայաստանի ամենաբարձր սարը որն է: Երեխաները մի պահ շփոթվեցին, քանզի հարցն անհստակ էր:

Մի քանիսն ասացին՝ Արարատը, եղան Արագածը նշող աշակերտներ: Եթե հարց տրվեր, թե Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում ո՞րն է ամենաբարձր սարը, այլ բան: Բայց երբ ասում ես՝ Հայաստան, ապա քպական ուղեղալվացման տակ չմնացած ցանկացած նորմալ հայի մտապատկերում արտացոլվում է ամբողջական Հայաստանը: Դա քիչ համարելով՝ Փաշինյանը որոշեց «զարգացնել» իր «գաղափարաբանությունը»՝ երեխաներին ասելով, թե ով նշում է Արարատը, նա այլ բանի մասին է խոսում, իսկ ով նշում է Արագածը, այ, նա խոսում է Հայաստանի մասին: Այսինքն, Փաշինյանը համոզված է և երեխաներին միտումնավոր մոլորեցնում է, թե Արարատը Հայաստանը չէ, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, մոռացե՛ք:

Երևի խիստ ոգևորված, որ այդ պահին ու նման բան ասելուն պես հայոց աստվածները գլխին ոչ մի բան չնետեցին, կայծակ չորոտաց, Փաշինյանը սկսեց դպրոցականներին խրատել, թե Հայրենիքը բացառապես ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքն է ու՝ վե՛րջ: Առաջին անգամ չէ, իհարկե, որ Փաշինյանը «փայլատակում» է՝ «Արագա՞ծ, թե՞ Արարատ» մտացածին երկընտրանք դնելով: Մի քանի օր առաջ էլ ԱԺ ամբիոնից էր նույն դեմագոգիայով պսպղացել: Բայց Փաշինյանի արտահայտածը զուտ դեմագոգիա չէ, նույնիսկ մանիպուլ յացիա չէ, այլ շատ ավելի վտանգավոր երևույթ է: Ի՞նչ է թաքնված այդ անբնական երկընտրանքի տակ, ինչո՞ւ է Փաշինյանն այսպես մնացել Արարատի ու Արագածի «արանքում»: Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանը և նրա քպականները դա գրեթե լիովին բացահայտ են ասում (և անում): Եվ հենց այնպես չեն պատմական իրողությունների վերանայման, վերագնահատման և նմանօրինակ այլ «զրիցները», որը նրանք շրջանառում ու տարածում են:

Նախ՝ ինչ վերաբերում է կոնկրետ Արարատին, ապա կան ոչ անհիմն ենթադրություններ, որ նա որոշակի բաներ է հանձն առել Թուրքիայի հետ շփումներում, մասնավորապես՝ սխալ որոշում է համարում, որ ՀՀ զինանշանի վրա պատկերված է Արարատը: Ինչպես, օրինակ՝ սխալ որոշում է համարում «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Երևանում, ինչի մասին հայտարարեց վերջերս: Փաշինյանի «փիլիսոփայությունը» հետևյալն է. Հայաստանը բացառապես այն տարածքն է, որի վրա այս պահին ձևավորված է Հայաստանի Հանրապետությունը: Եվ դա է բոլոր հայերի հայրենիքը: Իսկ այն, ինչը սահմանից այն կողմ է, հազարամյակներով թուրքական է, ադրբեջանական է և այդպես շարունակ, կարևորը՝ դա Հայաստան չէ: Ու չի էլ եղել: Ու չի էլ լինելու: Սա՛ է: Այլ բան չի կարող նշանակել նրա արտահայտությունը, թե ով Արարատի մասին է նշում, նա ուրիշ բանի մասին է խոսում, իսկ ով Արագածն է նշում, նա Հայաստանի մասին է խոսում: Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսությունը» շատ կոնկրետ բնորոշումներ ունի, որոնցից առավել մեղմը ուրացումն է: Նա քարոզում է ուրացում:

Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասին է, որ հայությունը պիտի մեկեն մոռանա, որ բազմահազարամյա ժողովուրդ է, պիտի մոռանա իր առնվազն 5 հազարամյա պատմությունը, պիտի հրաժարվի ամեն ինչից: Ի՜նչ Վան, ի՜նչ Մուշ, ի՜նչ Կիլիկիա, ի՜նչ Կարս ու Կարին, ի՜նչ Արտաշիսյաններ ու Բագրատունիներ, էլ չենք ասում՝ Արծրունի կամ Խոռխոռունի: Սա՛ էր Փաշինյանը քարոզում դեռահասներին: Այս մանկուրտային ծրագիրն են մտմտում ինքն ու իր կուսակից կարկառունները: Դե, եթե Արարատը նշել, հիշատակելը, Արարատի պատկերը նկարելն անգամ «ուրիշ բանի մասին» է, ապա առավել ևս՝ ի՜նչ Սասուն, ի՜նչ Սիփան կամ, առավել ևս, Նեմրութ: Սա նշանակում է, որ եթե մի քիչ էլ շարունակվի փաշինյանական իշխանությունը, ապա շուտով «Հայոց պատմության» դասագրքերում գրվելու է, որ Հայաստանի պատմությունն սկսվել է 2018 թվականին, որ չկա ու չի եղել ոչ մի Արևմտյան Հայաստան, որ ոչ մի Վանի թագավորություն էլ չի եղել, իսկ եթե եղել էլ է, ապա հայերը, որպես այդպիսին, դրանց հետ ոչ մի կապ չունեն, որ ոչ թե Արևմտյան Հայաստան է, այլ՝ «Արևել յան Անատոլիա», որ... որ... որ...:

Փաշինյանին քիչ է թվում, նրան չի բավարարում այն, որ այս 5 տարում Հայաստանն ու Արցախը մատնեց ու շարունակում է մատնել կործանարար աղետների: Նրան նաև պետք է, որ հասակ առնի մի սերունդ, որը մանկուրտ է ու ատում է այն ամենը, ինչը կապ ունի հայության, Հայաստանի, մեր երկրի ու ժողովրդի պատմության, մշակույթի, հավատալիքների, ավանդույթների հետ: Պետք է ենթադրել, որ շուտով փաշինյանական գրաքննություն կկիրառվի արվեստի ու գրականության բոլոր այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնցում պատկերված է, փառաբանվում կամ որևէ կերպ հիշատակվում է Արարատը: Երևի Աստվածաշունչն էլ կարգելվի, որովհետև այնտեղ գրված է, որ Նոյի տապանն Արարատի վրա հանգրվանեց: Դե, Չարենցի ու Շիրազի ստեղծագործություններն էլ կդառնան արգելված գրականություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular