ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծել խնդիրը …

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իջևան քաղաքում բնակվող, անչափահաս 6 տղաների հայր Դավիթ Սահակյանի 8 հոգանոց ընտանիքը բնակարան չուներ, ժամանակավորապես բնակվում էր Ռուսաստանում գտնվող բարեկամի իջևանյան տանը: Բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանում բնական գազի միայն մեկ միացման կետ կար, հոկտեմբերից մինչև ապրիլ իրենց ընտանիքը ստիպված էր երկու սենյակում էլէկտրաէներգիայով ջեռուցում ապահովել:

Դավիթ Սահակյանը՝ բնակարան ունենալու խնդրով գրավոր և բանավոր դիմել է շատ պետական պաշտոնյաների, բարերարների, մասնավորապես՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. 2012 թ. խորհրդարանական ընտրությունների շրջանակներում, երբ նա այցելել էր Իջևան, Ազատության հրապարակում՝ Աժ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով անգամ չի ցանկացել լսել այդ մասին: Գրավոր՝ ինչպես Դավիթ Սահակյանն, այնպես էլ՝ կինը, դիմել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ՀՀ նախագահի նստավայր ու Ազգային ժողով, անգամ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, որպեսի նրա գլխավորած ընկերությունը իր ընտանիքին գոնե ֆինանսապես աջակցի սպառած էլեկտրաէներգիայի գումարը մուծելու համար, սակայն որևէ մեկի կողմից բացարձակապես որևէ դրական քայլ չի արվել այս ընտանիքի համար:

2015 թ. աշնանը Տավուշի մարզկենտրոն Իջևան է այցելել այնժամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում մոտեցել ու նույն խնդրով դիմել է Դավիթ Սահակյանը. <Եզակի մարդկայնություն դրսևորեց պարոն Հովիկ Աբրահամյանը, մեկ ժամվա ընթացքում կարգավորեց խնդիրը, որի արդյունքում մեր արդեն 9 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է հարմարավետ բնակարանում>:

Դավիթ Սահակյանն՝ իր բազմազավակ ընտանիքի, ի դեմս տիկնոջ, զույգ – զույգ որդիների՝ Արծրունի և Սահակ. 10 տարեկան, Նարեկ և Սարգիս. 6 տարեկան, Գագիկ և Կամսար. 2 տարեկան, ու՝ 4 ամսեկան Ռոզայի, խորին շնորհակալությւոն է հայտնում Հովիկ Աբրահամյանին՝ իրենց ընտանիքի նվիրական երազանքն ի կատար ածելու համար. <Միայն Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծել խնդիրը …>:

Ավելին՝ ինչպես մեր հետ հեռախոսազրույցում հայտնեց Դավիթ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք որոշում ընդունվեց, ըստ որի՝ բազմազավակ ընտանիքները հնարավորություն ունեին համապատասխան հաշվեհամարից ամսեկան 25 հազար դրամի չափով կանխիկացում անել: Ասում է՝ ունեին, որովհետև այժմ, պարզվում է, իրենց հաշվեհամարի վրա 2 մլն 600 հազար դրամ կա, սակայն ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք անգամ այդ արտոնությունն է վերացվել: <Ստիպված՝ սպառողական վարկ եմ վերցնում այլ բանկերից, որպեսզի կարողանամ բազմազավակ ընտանիքիս սոցիալական բեռը թեթևացնել>,- ասում է Դ. Սահակյանը:

Նա հավելում է նաև, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ՀՀ կառավարության օրոք գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկեր կային, որից օգտվում էին մարդիկ, որի գումարի մի մասը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը. <Այն ժամանակ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից ինքս վերցրել եմ և Հովիկ Աբրահամյանի կառավարությունը սուբսիդավորել է, ինչը հիմա ի սպառ բացակայում է: Ինչո՞վ է զբաղված Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ հայտնի չէ, ինչո՞վ է օգնում բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին, անհայտ է: Սա՞ է նրա որդեգրած բարեփոխումների կառավարության ծրագիրը … Դրա արդյունքում որևէ կերպ, որևէ սոցիալական խնդիր ունեցող ընտանիքների բեռը չի թեթևացել>,- մասնավորեց Դավիթ Սահակյանը:

Մեր զրուցակիցը հուսով է, որ գոնե այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում դրական տեղաշարժ կգրանցվի մեր երկրում, Հովիկ Աբրահամյանը կվերստանձնի երկրի իշխանության ղեկը կառավարելու գործն ու հանրությունը դրական տեղաշարժեր կզգա հայրենիքում:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular