ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն ապուշն այժմ կարող է հուսալ, որ Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները կմիաձուլվեն. Զատուլին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ այս պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, էքստազի մեջ հույս ունենալ, որ հայերը և ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում կմիաձուլվեն, հույս ունենալ կարող է միայն ապուշը կամ հասկացողությունից հեռու է, թե ինչ է տեղի ունենում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշեց, որ խաղաղության հասնելու համար այս աշխարհը պետք է լինի գոնե ինչ-որ արդարության հիմքի վրա։

«Հենց դա էլ ինձ դրդեց 44-օրյա պատերազմից առաջ հայտարարելու, որ Ղարաբաղը պետք է անկախանա, իսկ Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները՝ բացառությամբ Ղարաբաղի շուրջ 1-2 միջանցքային շրջանների, պետք է փոխանցվեն Ադրբեջանին։

Միջնորդները մշակում էին նաև Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակի, Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման թեման։ Այս բոլոր հարցերն այժմ մոռացված են, անտեսված:

Թվում է, թե հայկական կողմը, դիմելով հայ բնակչության այն հատվածին, որը վախենում է պատերազմի վերսկսումից, ահաբեկելով սեփական բնակչությանն այս հեռանկարով, բոլոր Հայաստանում ապրողներին մղում է մեղսակցության՝ լքելու իրենց հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում։ Այս գիծը Հայաստանում արևմտյան ուղու կողմնակիցների շրջանում նախկինում նույնպես կար։ Դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին, որ Հայաստանի բնակչությունը լավ կապրի, երբ ազատվի Լեռնային Ղարաբաղի բեռից, ինչի պատճառով էլ տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունները չեն զարգանում։ Այսօր նույնպես սրանով գայթակղում են բնակչությանը։ 

Հայաստանի ներկայիս իշխանության և անձամբ Փաշինյանի սև դերն այն է, որ նրանք փորձում են ժողովրդին մղել, որ ԼՂ հայրենակիցներին թողնեն ճակատագրի քմահաճույքին»,- նշել է ռուս պատգամավորը։

Զատուլինը չի կարծում, որ խաղաղության կարելի է հասնել նման ճանապարհներով, քանի որ նման խաղաղությունը հղի է լինելու կատարված անարդարության հիշողություններով և կրում է ապագա հակամարտությունների սերմերը։

Արամ Դանիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular