ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել  վերջին 15 ամսվա ընթացքում:

«Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ մեր որոշ հարեւանների հետ: Դա փոխելը մեր երկրի համար կենսական կարեւոր նշանակություն ունի: Շատ պարզ է թվում, սակայն դրա իրականացումը  տասնյակ խնդիրների հետ է կապված. կան որոշ հոգեբանական եւ պրակտիկ խնդիրներ: Հայ հասարակության համար նման ուղերձը դյուրամարս չէ»,-նշել է վարչապետը:

 

Նա պատմել է, որ վերջերս Ազգային ժողովում խոսել է Հայաստանի հարեւանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, եւ ընդդիմադիր մի պատգամավոր ընդդիմացել է՝ ասելով, որ վարչապետն այնպես է խոսում, ասես Հայաստանի հարեւանը  Շվեդիան է:

«Ես պատասխանեցի՝ լավ կլինի, եթե ուսումնասիրենք Սկանդինավիայի եւ Եվրոպայի պատմությունը: Եթե մենք կարծում ենք, որ Սկանդինավիան միշտ այդքան խաղաղ է եղել, որքան հիմա, մենք սխալվում ենք: Այդ ժամանակ  ինձ ընդդիմացան՝ ասելով, որ, ի տարբերություն մեզ,  Սկանդինավիայում ցեղասպանություն չի եղել: Այո՛, մեր եւ Սկանդինավիայի միջեւ շատ տարբերություններ կան, սակայն կարծում եմ՝ էությունը հստակ է՝ պատմություն կերտողները մարդիկ են»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Վրաստանի ու Իրանի հետ եւ պետք է շարունակի բարելավվել այդ հարաբերությունները:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular