ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը չի ընդունելու Փաշինյանի ստորագրվելիք փաստաթուղթը եւ առաջ է տանելու իր օրակարգը. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը ՀՀ իշխանությունների կեղծ օրակարգով չի գնալու, չի ընդունելու ստորագրվելիք բոլոր փաստաթղթերը, դրանք համարելու է առոչինչ եւ առաջ է տանելու իր օրակարգը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

«ՀՀ իշխանությունները հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրին, եւ այսքան ժամանակ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, մոլորեցնում է մեր հանրությանը, ասելով, որ դեռ վաղուց նախկինները ճանաչել էին Արցախն Ադրբեջանի կազմում: Դա այդ հռչակագրի սխալ մեկնաբանությունն է, որովհետեւ այդ հռչակագրով, ճանաչելով եւ հարգելով տարածքային ամբողջականությունները, ի սկզբանե խոսք չի եղել Արցախի մասին, այսինքն՝ երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդհանրապես Արցախ հասկացություն կամ Արցախի դիտարկումը այդ ճանաչման մեջ չի եղել: Այն, ինչը հիմա արեցին, եւ երկար ժամանակ անում է ՝եւ Փաշինյանը, պատահական չէր, նա պատրաստվում էր մայիսի 14-ին, անընդհատ խոսելով Հայաստանի Հանրապետության 29.800 կմ2-ի մասին, ինչու, որպեսզի նա ի վերջո հասներ նրան, որ Ադրբեջանը հնչեցներ 86.600 կմ2-ն. այդ քառակուսու մեջ ներառվում է, ըստ էության, Արցախի Հանրապետությունը: Կեղծ հղում անելով, Ալմա-Աթայի հռչակագրին, այո, Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մասին, իհարկե դեռեւս ոչ ստորագրված փաստաթղթով»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռեւս 2018-ից պնդում էին, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են բանավոր պայմանավորվածություններով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. «Դա երեկ կատարվեց: Այս քայլով վերջ դրվեց 1988 թվականի շարժման գաղափարախոսությունը, նաեւ այդ 30 տարվա ունեցած մեր հանունի՝ զոհվածների հիշատակը մոռացության տալով»:

Հարցին՝ եթե Հայաստանն արդեն փաստաթղթով ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, ի՞նչ է լինելու արցախցիների ճակատագիրը, Հակոբյանն ասաց.

«Եթե մենք այս ընթացքում  կամ ունենայինք Արցախում այնպիսի իշխանություններ, որոնք հանուն Արցախի, հայ ժողովրդի կղեկավարեն կամ կղեկավարեին, բնականաբար մենք չէինք կարող ունենալ այս ելքը, սա ամենավատը կլինի մեր համար: Քանի դեռ ունենք Արցախում նման իշխանություններ, որոնք իրականում ստորակետի ճշտությամբ համաձայն են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ նրանք կամք չունեն հակառակվելու ՀՀ իշխանություններին, իհարկե պատկերը հստակ է: Սակայն եթե Արցախում լինի իշխանություն, որը չի ընդուում Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա դա եւս Փաշինյանի ուզածն է, նա ասելու է՝ եկեք, վարեք ինքներդ: Արցախում պիտի լինեն իշխանություններ, որոնք ամեն կերպ կհասնեն նրան, որ Հայաստանում կլինեն իշխանություններ, որոնք կաշխատեն ու կխոսեն հանուն հայկական երկու պետությունների եւ հայ ժողովրդի: Հակառակ դեպքում ստացվում է, որ ստորագրելով փաստաթուղթ, մենք հստակեցնում ենք, որ այլեւս Հայաստանի Հանրապետությունը որեւէ կապ չունի Արցախի Հանրապետության հետ, եւ Արցախը մնում է ամբողջովին մենակ՝ իր բոլոր խնդիրների հետ»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի հանրության սթափ մասը չի ընդունում այդ օրակարգը եւ չեն ընդունելու որեւէ ստորագրված փաստաթուղթ, որը հակասելու է Գերագույն խորհրդի որոշմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular