ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ. գլխարկ Բաշլիկ

ՖՈՏՈ

Բաշլիկը գլխարկի նմանվող գլխաշոր է, որն ավարտվում է երկարավուն ծայրերով, որոնք անհրաժեշտության դեպքում կապում են շարֆի նման։ Այն կարվում է սովորական կտորից և նախատեսված է անձրևից, ցրտից, շոգից պաշտպանվելու համար։ Սովորաբար այն գցում են գլխարկի վրայից:
Բաշլիկը վայնախների ազգային գլխաշորն է: Այն կրել են Հյուսիսային Կովկասի բնակիչները և այն օգտագործվել է որպես ծիսական, ճանապարհային հագուստի տարր։ Չեչեններն այն անվանում են բաշլախ, որը թարգմանաբար նշանակում է «կապյուշոն», «գլխաշոր»։ Բաշլիկը լայն տարածում է գտել Օսիայում, Վրաստանում, Դաղստանում, Կաբարդինո-Բալկարիայում և այլ շրջաններում։ Այն կրել են գլխարկի վրայից, բայց օրգանապես համակցված թիկնոցի հետ, կամ ծայրերը փաթաթել են պարանոցին, կամ գցել ուսերին, կամ կապել գոտկատեղից: Այն կրել են ցանկացած սեզոնի, քանի որ այն պաշտպանում է քամուց, ձյունից, անձրևից։ Ավազակներն ու աբրեկները դրանով ծածկել են դեմքերը։ Ցանքի ժամանակ գյուղացիները սերմեր են լցրել դրա մեջը։ Լեռներում հովիվները գառներ ու կեր են տեղափոխել դրանով։
Բաշլիկը օգտագործվում է որպես ազգային տարազի տարր։ Փեսայի բաշլիկը լինում է թանկ զարդարված։ Դա հարսի նվերի տարբերակն է ամուսնու հարազատներին, որի մեջ կարևոր է ցույց տալ արհեստավորի աշխատանքի որակը։ Նման բաշլիկների արտադրության մեջ օգտագործվել է թանկարժեք սպիտակ, սև, մոխրագույն կամ ներկված կտոր, որը զարդարվում է ոսկե թելերով, թանկարժեք հյուսով, բազմերանգ թելերով։
Ցավոք, վերջին տասնամյակների ընթացքում բաշլիկը գործնականում չի օգտագործվել, և մնում է միայն որպես Կովկասի ժողովուրդների տարազի տարր։
Նշենք, որ բաշլիկը միայն Կովկասի բնակիչների համար է երկար ժամանակ եղել հագուստի տարր, բայց Կովկասյան պատերազմների սկզբին այն սկսել է տարածվել ողջ երկրում։ Այսպիսով, 1862 թվականին Դոնի կազակների շրջանում է հայտնվել բաշլիկը: 1871 թվականին զորքերի որոշ տեսակներ անգամ անցել են նման համազգեստի։ Իսկ 1892 թվականին ստեղծվել են երկու տեսակի բաշլիկներ, որոնք համապատասխանել են կոչմանը։ Արդյունքում այն դարձել է ավանդական կազակական տարազի պարտադիր տարր։ Կազակները, ովքեր հետևում են դարավոր ապրելակերպին, որպես տոնական և առօրյա հագուստի մի մաս, սկսել են բաշլիկներ կրել։ 1936 թվականի ապրիլի 23-ին Կարմիր բանակի պաշտպանության ժողովրդական կոմիսարի հրամանով բաշլիկը ներկայացվել է որպես կազակական զորքերի համազգեստի անբաժանելի մաս։ Իսկ 1941 թվականին, նոր համազգեստի անցնելով, Ժողովրդական կոմիսարի հրամանով բաշլիկը չեղարկվել է։
Նման տեսակի գլխաշորը իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ  ժամանակին գտել է ֆունկցիոնալ օգտագործման և կրելու բազմաթիվ եղանակներ Ֆրանսիայի և Գերմանիայի բանակներում: Անգամ որոշ ժամանակ այն մոդայիկ է դարձել քաղաքացիական հագուստի հետ։ Բայց 19-րդ դարի 80-ականներից հետո այն դադարել է լինել հագուստ մեծահասակների համար, բայց երկար ժամանակ է ինչ մնում է մանկական հագուստի տարր:

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular