Ո՞րն է Փաշինյան-Ալիև հանդիպման նախաշեմին Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆinfoteka24.ru-ն գրում է, որ մայիսի 11-ի առավոտյան ժամը 6-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի դեմ Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպման, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպման նախօրեին հրետանու և թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմամբ լայնածավալ սադրանք է տեղի ունեցել: Հավանաբար, Վաշինգտոնում չհասնելով իր ուզածին, Ալիևը որոշել է լրացուցիչ ճնշում գործադրել Երևանի վրա, նոկաուտի ենթարկել նրան և, բառիս բուն իմաստով, ավելի շահեկան դիրքեր ձեռք բերել բանակցություններում։ Սակայն հայկական բանակն իր փայլուն գործողություններով տապալել է հակառակորդի ծրագրերը։ Ակնհայտորեն, Ադրբեջանը չէր սահմանափակվելու միայն հրետակոծություններով, և ծրագրերը շատ ավելի հեռուն գնացող էին, օրինակ նոր դիրքեր ու տարածքներ գրավելը, սակայն հակառակորդը հանդիպել է կոշտ պատասխանի։
Հայաստանի եվրոպացի գործընկերների ուշադրությունը պետք է հրավիրել նաև այն փաստի վրա, որ նույնիսկ ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպում Ադրբեջանի հավակնությունները։ Հնարավոր է, որ ԵՄ-ն ակնկալում էր, որ Ադրբեջանը, թեկուզ դիվանագիտական նկատառումներից ելնելով, զերծ կմնա նոր ագրեսիայից, որպեսի է՛լ ավելի չվնասի իր իմիջը։ Սակայն Տեղում, այժմ էլ Սոթքում սադրանքները ցույց են տալիս, որ Ալիևն իր էքսպանսիոնիստական նպատակներում կանգ չի առնելու ոչնչի առաջ։
Միաժամանակ, Բաքուն կեղծ տեղեկություններ է տարածում, թե հենց հայկական կողմն է պատրաստվում նոր ռազմական գործողությունների։ ԵՄ առաքելությունը, որն ամենօրյա ռեժիմով հետևում է սահմանին տիրող իրավիճակին, պետք է հստակ և միանշանակ հերքի այդ ցինիկ սուտը և հասցեական գնահատական տա իրադարձություններին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստան ուղարկել սեփական առաքելությունը։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ առաքելությունը կկարողանա հետ պահել Ադրբեջանին նման սադրանքներից և նոր ագրեսիայից, եթե կազմակերպությունը դեռ չի ճանաչել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը