ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ընդդիմությունը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) փոխնախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի տեղակալ Օղուզ Սալըջըն ասել է, որ թուրքական ընդդիմությունը մտադիր է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ և երկխոսության միջոցով լուծել երկկողմ հարաբերություններում առկա մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը խմբակցություն է, որն անհրաժեշտ է համարում լավ հարաբերություններ պահպանել ռուսական կողմի հետ։

«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մեր բոլոր հարևանների հետ… մենք մի շարք խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ, բայց ցանկանում ենք դրանք լուծել երկխոսության միջոցով և հարաբերությունները հասցնել ավելի լավ կետի», - ասել է Սալջին:

Նա հավելել է, որ Քըլըչդարօղլուի թիմը մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ կառուցել «միջպետական, միջգերատեսչական մակարդակով», այդպես կլինի նաև Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular