ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան նախատեսում է մինչեւ 2038թ. շահագործումից հանել Tiger մարտական ուղղաթիռները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան նախատեսում է մինչեւ 2038թ. շահագործումից հանել Tiger մարտական ուղղաթիռները եւ ժամանակի ընթացքում դրանք փոխարինել H145M թեթեւ ռազմական ուղղաթիռներով, որոնք, ինչպես եւ Tiger-ը, կարտադրի Airbus ընկերությունը, շաբաթ տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը, փոխանցել է Reuters-ը։

Այս որոշումն սպասվող էր, քանի որ Գերմանիան փաստորեն մի քանի տարի առաջ դուրս է եկել ուղղաթիռների արդիականացման բազմազգ ծրագրից, մինչդեռ Ֆրանսիան եւ Իսպանիան 2022թ. համաձայնել են մասնակցել դրան։ Բեռլինը քանիցս դժգոհել է Tiger ուղղաթիռների ցածր հնարավորություններից տեխնիկական խնդիրների պատճառով։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հաստատելով Sueddeutsche Zeitung-ի տեղեկությունը, հայտարարել է, որ Tiger ուղղաթիռների լրակազմն աստիճանաբար կհանվի շահագործումից մինչեւ 2038թ., եթե լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն։

Նախարարությունը դիտարկել է տարբեր սցենարներ եւ որոշել, որ ուղղաթիռների արդիականացման ծրագիրը դրան մասնակցելու համար չափից շատ ռիսկեր է պարունակում արժեքի եւ գործողությունների կատարման իմաստով։

Tiger-ը պահելու փոխարեն նախարարությունը նախատեսում է Airbus-ից ձեռք բերել H145M թեթեւ ռազմական ուղղաթիռներ, որպեսզի ապագայում հնարավորություն ունենա կատարել իր պարտականությունները ՆԱՏՕ-ի առջեւ, ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ մանրամասներ չնշելով քանակի եւ արժեքի մասին։

Նրա խոսքով՝ նախարարությունը նախատեսում է գործարքը ներկայացնել խորհրդարանի բյուջետային կոմիտեի հաստատմանը մինչեւ տարեվերջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular