ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարևոր տարածաշրջան. ԱՄՆ-ը Ռուսաստանին դուրս է մղում Անդրկովկասից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը օրերս այցելել են Վաշինգտոն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

Իր հարթակում կազմակերպելով Ղարաբաղի շուրջ բանակցություններ ի՞նչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը նշել է, որ Վաշինգտոնը հետևողականորեն վարում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականություն։ «Դա արվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, բայց պարզ է, որ ներկա իրողություններում նման պայմանագրի կնքումը հնարավոր է միայն Բաքվի պայմաններով, և ամեն ինչ գնում է դրան»,- ասել է նա Ukraina.ru-ի հետ հարցազրույցում:

Փորձագետի կարծիքով դա ամենաուժեղ հարվածը կլինի Ռուսաստանի դիրքերին, քանի որ հայ հասարակությունը կատարվածի համար մեղադրելու է Ռուսաստանին։

Խալաթյանը հավելել է, որ ներկայումս Վաշինգտոնը փորձում է առավելագույնս օգտագործել ռուսական արտաքին քաղաքականության սխալները թե՛ Ղարաբաղում, թե՛ բուն Հայաստանում, որտեղ Մոսկվան չխանգարեց Փաշինյանին մնալ իշխանության ղեկին:

Խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին քաղաքագետն ասել է, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը դեմ չէ դրա ստորագրմանը, բայց մյուս կողմից էլ նա մտավախություն ունի, որ իր ստորագրության շնորհիվ Ղարաբաղը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս, ուստի էլ  երկակի քաղաքականություն է վարում։

«Մոսկվան կփորձի կանխել իրադարձությունների ներկայիս զարգացումը, որը միանշանակ կբերի Անդրկովկասից նրա դուրս գալուն, ուստի Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել Փաշինյանի վրա»,- ասել է Հայկ Խալաթյանը։ Միաժամանակ, նրա կարծիքով, Մոսկվան այլևս չի կարող ազդել Ադրբեջանի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular