ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամփոփվում են բնակարաններով ապահովման ծրագրին դիմած շուրջ 5000 հանրային ծառայողների հայտերը. Քաղաքաշինության կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային շուրջ 5000 ծառայող բնակարաններով ապահովման պետական ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել: Պետական համակարգի 43 մարմնից Քաղաքաշինության կոմիտե ներկայացված դիմումների քանակը կրկնակի ավելի է «Կոմիտաս պարկ» թաղամասում հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի առաջին փուլով ստացված դիմումներից:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայում դիմում-հայտերի գրանցման փուլն է: Քաղաքաշինության կոմիտեն աստիճանաբար բոլոր դիմումատուներին էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանուն և գաղտնաբառ է տրամադրում՝ հաջորդիվ կիրառելու համար: Ստուգվում է դիմումների համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին, օրինակ՝ արդյոք նախկինում դիմումատուն կամ նրա ամուսինը կնքել է պայմանագիր Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված պետական ծրագրերից որևէ մեկի շրջանակում, կամ տեղափոխվել է պետական համակարգից դուրս աշխատանքի և այլևս հանրային ծառայող չէ, կամ գուցե աշխատավայրը Երևան քաղաքում չէ:

Բոլոր ճշգրտումները, դիմումների գրանցումներն ավարտելուց հետո ծրագրի հավակնորդների ցանկը կհաստատվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով և կտեղադրվի կոմիտեի www.minurban.am պաշտոնական կայքում ու www.statemultiapartment.am հարթակում: Այդ մասին դիմումատուները կտեղեկանան նաև՝ իրենց էլեկտրոնային հասցեին ծանուցում ստանալով:

Այնուհետև նախապատրաստվելու է վիճակահանության փուլը, որին մասնակցելու համար որոշմամբ սահմանված կարգով նախատեսված է համապատասխան վճար:

Դիմում ներկայացրած հանրային ծառայողներն իրավունք ունեն նախքան վիճակահանությունը հրաժարվել ծրագրի մասնակցությունից: Կարևոր է նախքան վճարման փուլի մեկնարկը դիմել ծրագրի շրջանակում համագործակցող բանկեր՝ վարկունակությունը գնահատելու համար: Բանկերի առաջարկներին կարելի է ծանոթանալ էլեկտրոնային հարթակի «Փաստաթղթեր» ենթաբաժնում (www.statemultiapartment.am/documents):

Ծրագրի շրջանակում բաշխվելու է 348 բնակարան և նույնքան ավտոկայանատեղի Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս պարկ» թաղամասի բազմաբնակարան շենքային համալիրի 5 մասնաշենքից: Ծրագրով նախատեսված է արտոնություն հանրային այն ծառայողների համար, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում. նրանց նախընտրած բնակարանը կտրվի առանց վիճակահանության:

Հետագա բոլոր քայլերի մասին ծրագրին դիմողները լրացուցիչ կտեղեկացվեն:

Հիշեցնենք, որ ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տեղադրվում է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular