ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները ՀՀ տարածքում բետոնե լայն ճանապարհներ, բունկերներ, ենթակառուցվածքներ են կառուցում. Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտենք, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածքներ եւ ակնհայտ է, որ դուրս գալու մտադրություններ չունեն: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Որքան էլ խոսեն դելիմիտացիայի, միջազգային սկզբունքների մասին, իրենց գհործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Նրանք ամրացած են Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքներում: Օրինակ, ես 2-3 ամիս առաջ էի Սյունիքի մարզում եւ 10 օր առաջ էի գնացել, տարբերությունն ակնհայտ է, թե  ինչպես են նրանք ամրանում Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում դիրքեր են դրել, մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էին կառուցել, մի քանի ամիս հետո արդեն մեծ շինություններ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ: Նույնը մենք արձանագրել էինք սեպտեմբերի 13-14-ից հետո Ջերմուկի տարածաշրջանում, մի քանի ամիս հետո անգամ բետոնե լայն ճանապարհներ էին կառուցում, բունկերներ եւ այլն»,-ասաց Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանցիները նպատակ ունեն խաղաղ բնակչության կյանքն անհնար դարձնել, որ ստիպեն մարդկանց հեռանալ, ինչը այսօր տեսնում ենք նաեւ Արցախում. «Մարդկանց զրկում են ջրից, աղբյուրները հատուկ զավթում են, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավայրերը: Ամեն մետր հողի հետեւում կանգնած են մարդիկ, ընտանիք, մարդկային ճակատագրեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular