ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների ծնողները Փաշինյանից դժգոհ դուրս են եկել. լարված հանդիպման մանրամասները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44 պատերազմի ընթացքում բռնի անհետացած, գերեվարված և անհետ կորած զինվորների ծնողները 1 օր Նիկոլ Փաշինյանի առանձնատան դարպասների մոտ՝ ասֆալտի վրա գիշերելուց հետո երեկ հանդիպել են Փաշինհանի հետ: Հանդիպումը սկսվել է ժամը 3:30 եւ ավարտվել ժամը 17։00-ին: Ծնողները զայրացած դուրս են եկել հանդիպումից՝ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, թե որտեղ են իրենց երեխաները, ինչ է անոմ երկրի վարչապետը նրանց վերադարձնելու հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, որոնց ներկայությամբ ծնողները ասել են, որ նրանք շուրջ երեք տարի է ինչ աշխատում են, բայց իրենց հայտնած ինֆորմացիաներից ավել ինֆորմացիա քննիչները չեն գտնում ու սա խոսում է այն մասին, որ նրանց աշխատանքը թերի է։ Տեղեկացանք, որ ծնողներից մեկը զայրացել ու հեռացել է հանդիպումից։ Մի քանի ծնող զրույցի ժամանակ զայրույթից ոտքի են կանգնել, սակայն նրանց հանգստացրել են մտերիմները։ Ծնողները պահանջել են գտնել իրեն երեխաներին, հարց բարձրացնել, թե ինչու Ալիեւը չի կատարում իր պարտավորությունները, չի վերադարձնում իրենց երեխաներին։

Ծնողները բարձրացրել են հարց, որ այդքան գնում եք հանդիպումների, բանակցությունների, ինչու չեք բարձրացնում անհետ կորած, բռնությամբ անհետացած երեխաների հարցը: «Մի օր չլսեցինք, որ մեր երեխաների հարցով զբաղվում եք… մի հրապարակային բան ասեիք, որ հավատայինք»,- զայրացել են ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Ի վերջո խոսք է գնացել նաև 11 հազար դասալիքի մասին, որը հայտարարել էր Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Ծնողների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա քննիչներն ասել են, որ այդպիսի թիվ չկա, ծնողները հիշեցրել են, որ վարչապետի կինն է նման թիվ հրապարակել: Փաշինյանն էլ արդարացել է, թե այդպես չի ասվել, այլ կոնտեքստում է ասվել՝ փորձելով փրկել իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular