ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ աշխատավարձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։

Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։ 

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը կստանա «բավարար», «լավ» կամ «գերազանց» գնահատական։ Զինծառայողը մասնագիտական գիտելիքների կամ ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանի դեպքում ստանում է անբավարար, 30-ից-34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, իսկ 45-ից ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ գերազանց։

Ըստ այդմ, առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափերը սահմանել «գերազանցի» դեպքում 470 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամ հավելավճար։ Մյուս կազմերի հավելավճարների չափերն են․ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ և «բավարար»՝ 205 հազար դրամ։

Շարքային կազմը ատեստավորման արդյունքներով «բավարար» գնահատական ստանալու պարագայում (մարտական հերթապահությունը ներառյալ) աշխատավարձի հետ միասին կստանա 322 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝  431 հազար դրամ, «գերազանց» գնահատականի դեպքում՝ 471 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular