ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ու Երևանի բոլոր ճանապարհները տանում են Մոսկվա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնից հետո կհանդիպեն Ռուսաստանում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նրա խոսքով «նման նախնական պայմանավորվածություն է եղել»։

Միևնույն ժամանակ The Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը պնդում է, որ «ԱՄՆ-ը հասկացել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ Վաշինգտոնի ավելի ակտիվ մասնակցության բացակայության պայմաններում Ռուսաստանն ու Իրանը միշտ խոչընդոտ են լինելու արդյունքի հասնելու համար»։ Հեղինակային հոդվածում նշվում է, որ «բացի ԱՄՆ-ից, միջնորդի դերը ստանձնել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը», և «հարցի վերջնական լուծումը և խաղաղության հասնելը կվերացնեն ռուսական այն ուժերի կարիքը Ղարաբաղում, որոնք այնտեղ տեղակայված են»։

Մյուս կողմից, «Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը Թուրքիայի և Իսրայելի հետ հատկապես է վախեցնում  Թեհրանին, որն աշխատում է Մոսկվայի և Երևանի հետ, որպեսզի հավասարակշռի թուրք-իսրայելա-ադրբեջանական դասավորվածությունը և տապալի խաղաղության բանակցությունները»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular