ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ոգևորված չեն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ Վարդանյանի սերտ կապերով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական դաշտում դիրքավորվում է որպես առավելապես արևմտյան կողնորոշմամբ քաղաքական ուժ: Այս առումով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, որպես ռուսաստանցի գործարար, դեռ մինչև Արցախ տեղափոխվելը, Վարդանյանը ՌԴ-ում համարվել է Արևմուտքի հետ բավական սերտ կապեր ունեցող ու, ըստ այդմ, համագործակցության կարևոր օղակ հանդիսացող թևի հիմնական ներկայացուցիչներից մեկը:

Ըստ մեր աղբյուրների, նա առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և, ի մասնավորի, թագավոր Չարլզ Երրորդի հետ, որի թագադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օրերս: Իսկ, ընդհանրապես, թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունենալն ինքնին նշանակում է յուրատեսակ քարտ-բլանշ դեպի արևմտյան աշխարհ: Շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո արևմտյան առաջատար լրատվամիջոցները պարբերաբար հարցազրույցներ էին կազմակերպում Վարդանյանի հետ, ինչը թույլ էր տալիս Արցախի հիմնահարցն անընդհատ պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Հիմա էլ, ըստ այդմ, «Ապրելու երկիր» կուսակցությունն է հայաստանյան քաղաքական դաշտում «տեղավորվում» արևմտյան «կողմում»:Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում առանձնապես ոգևորված չեն այս ամենով, սակայն մյուս կողմից՝ հիանալի հասկանում են, որ Վարդանյանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ՝ թե՛ Արևմուտքում ունեցած կապերի, թե՛ տարածաշրջանում ազդեցության լծակների օգտագործման տեսակետից, ուստի առավել ըմբռնումով են մոտենում Ռուբեն Վարդանյանի արևմտյան կողմնորոշմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular