ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջ ձեռքը ձախ ոտքից անտեղյա՞կ է, թե՞ միայն ձևացնում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցավ Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված «Նեմեսիսի» արձանի բացումը, իսկ Թուրքիան ԱԳ նախարարի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ արձանի բացման պատճառով փակում է Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի քաղաքացիական օդանավերի համար, ավելին՝ Չավուշօղլուն գործնականում բաց տեքստով պահանջեց, որ ՀՀ իշխանությունները քանդեն այդ արձանը: Նիկոլ Փաշինյանը գործնականում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը ներդաշնակ և համահունչ արտահայտվեց՝ հայտարարելով, թե «Նեմեսիսի» արձանի տեղադրումը սխալ որոշում էր:

Նրա հայտարարությունից շատերը ենթադրեցին, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի արձանը քանդել տալ՝ թուրքերին սիրաշահելու համար: Երեկ արդեն ասպարեզ ելավ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի կարգավիճակ ստացած Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, որ՝ ա) ինքն, իհարկե, տեղյակ է եղել արձանի տեղադրման մասին, բ) Նիկոլ Փաշինյանին դրա մասին ոչինչ չի ասել: Ստո՛պ, կամ, ինչպես երթուղայինի մշտական ուղևորը կասեր՝ վարպե՛տ, էստեղ պահի՛: Չէ, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Հրաչյա Սարգսյանը յուրովի փորձում է «փրկել» իր շեֆին:

Բայց, ախր, հանրահայտ է, որ ՔՊ-ում, առանց Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու, անգամ, կներեք, չեն փռշտում, ուր մնաց, որ արձանի, այն էլ՝ նման արձանի տեղադրման որոշման մասին ինքնագլուխ որոշում կայացնեն: Լավ, եթե նույնիսկ այդպես է, նման «չասող» ու, ինչպես Փաշինյանն արտահայտվեց, «սխալ» որոշում կայացրած անձնավորությանը ինչո՞ւ և ինչպե՞ս են վարչապետի խորհրդական նշանակել: Է՞լ ինչեր չի ասում նա իր վարչապետին: Մյուս կողմից՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա սխալ որոշում է եղել, նա իր սիրելի քաղաքապետի հավանական թեկնածու Տիգրան Ավինյանի՞ն է թիկունքից ուզում հարվածել, թե՞ այդ Տիգրան Ավինյանն է այնքան ինքնուրույն «խաղացող», որ իմանալով (կարող էր կռահել) իր առաջնորդ Փաշինյանի հնարավոր բացասական վերաբերմունքի մասին, ոչ միայն չի կասեցրել «սխալ» որոշման իրականացման ընթացքը, այլև գնացել է մասնակցելու արձանի բացման արարողությանը՝ այն դարձնելով պաշտոնական բնույթ ունեցող իրադարձություն:

Այստեղ ոչ թե «մի բան», այլ ընդհանրապես ոչ մի բան «այն չէ»: Ի լրումն, ստացվում է, որ Փաշինյանի «թիմում» աջ ձեռքը ձախ ոտքից բացարձակապես անտեղյակ է, եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին: Միայն ցավակցել կարելի է արագորեն նվազող այն հայրենակիցներին, որոնք դեռ ինչ-որ հույսեր ունեն, որ նման ղեկավարություն ունենալով՝ կարող են «Ապագա» կոչվող կայարան հասնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular