ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ուղերձներ Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Եռատոնին նվիրված բազմամարդ հանրահավաք, որն, ըստ էության, կազմակերպել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղեկությունների համաձայն, հանրահավաքն Արցախի և Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել։ Մասնավորապես Ռուբեն Վարդանյանի արտահայտած մտքերը բավականին լուրջ մտահոգություն և դժգոհություն են առաջացրել հայաստանյան իշխանությունների շրջանում, որովհետև Վարդանյանն իր ելույթի մի հատվածում բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց նրանց հասցեին։

Իր խոսքում Վարդանյանը նշել էր․ «Ես հասկանում եմ, որ Հայաստանի կառավարությունը ունի խնդիրներ, որպես պաշտոնյաներ՝ դուք ինչ-որ սահմանափակումներ ունեք, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, ի՞նչն է խանգարում ձեզ մարդ մնալ, ի՞նչն է խանգարում ձեզ միանալ այս շատ կարևոր շարժմանը: Ձեր ընտանիքները, ձեր երեխաները ինչու՞ չեն ստորագրել: Որտե՞ղ եք դուք: Դուք պետք է ցույց տաք, որ նախ դուք հայ եք, հետո՝ ղեկավար: Կարևոր է իմանալ, որ արժանապատվությունը շատ դժվար է կերտվում, ու շատ հեշտ է կորսվում: Մի՛ արեք դա, դուք, որ ձեր տաք տեղերում նստած գոռում եք Արցախի մասին, ինչու՞ կանգնած չեք Արցախի կողքին: Արցախը միայն արցախցիների համար չէ, այլ ողջ Հայկական աշխարհի: Հավատացեք՝ այլ տարբերակ չկա, եթե չլինի Արցախը, չի լինի Հայկական աշխարհը»:

Ըստ էության, նշված մեսիջները բավական բովանդակային, կոշտ ու քաղաքական գնահատականներ էին, այդ թվում՝ մարդկային և ազգային խնդրի տեսակետից, քանի որ, քաղաքականից բացի, իրենց մեջ ներառում էին բավականին խորքային բարոյական կոնտենտ։ Ի դեպ, այս գնահատականներն առավելապես շատ ծանր են տարել Փաշինյանի շրջապատում։

Հատկանշական է, որ այս ուղերձը ծանր ազդեցություն և լայն արձագանք է ունեցել նաև Արցախում՝ ավելի կոնկրետ Արայիկ Հարությունյանին սպասարկող սեգմենտի մոտ, որոնք փաստացի հանդիսանում են Փաշինյանի «դուստր ձեռնարկությունն» Արցախում։ Գաղտնիք չէ, որ Հարությունյանն ու նրան սպասարկող շրջանակներն արդեն չեն թաքցնում, որ ուղղակիորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին և կատարում նրա բոլոր ցանկություններն ու պահանջները։ Բացի դրանից, Փաշինյանն ու Հարությունյանը հստակ տեսան, և, ըստ էության, նաև գիտակցեցին, որ ի դեմս Վարդանյանի, Արցախում նոր՝ երկրորդ դիմադրության օջախ է ստեղծվել։

Ընդգծենք, որ նախօրեին տեղի ուենցած հանրահավաքն, ընդհանուր առմամբ, տարբերվող էր և՛ իր կազմակերպման բնույթով, և՛ կիրառվող մեթոդներով ու գույներով. այն, շատերի համոզմամբ, ակնհայտ կայացած միջոցառում էր։ Սա նաև պայմանավորված էր նրանով, որ բավականին մեծ թվով ներգրաված էր երիտասարդությունը․ ողջ հանրահավաքի հիմնական մոդերատորը երիտասարդությունն էր։ Ավելին, հանրահավաքի ընթացքում հենց երիտասարդներն էին ելույթ ունենում ու բարձրացնում իրենց բողոքի ձայնը՝ ցույց տալով աշխարհին, թե ինչ է իրականում տեղի ունենում Արցախում այս 5 ամսվա ընթացքում։

Ըստ էության, կարող ենք փաստել, որ հանրահավաքի, ընդհանրապես՝ դիմադրության «երիտասարդացմամբ» Վարդանյանը փորձեց ցույց տալ, որ զբաղված է Արցախի էլիտայի երիտասարդացմամբ, որ հենց նրանք են երկրի իրական տերն ու պետք է հստակ գիտակցեն, որ պատասխանատու են երկրի ապագա ճակատագրի համար։ Այլ կերպ ասած՝ Արցախում տեղի է ունենում իրական քաղաքական սերնդափոխություն։ Հանրահավաքի տարբերվող կողմերից մեկն էլ իր ասելիքն էր, որը տարբերվում էր ստանդարտ ձևաչափերից. յուրատեսակ ավյուն ու թարմություն կար։

Այս ամենը խոսում է այն մասին, որ Արցախում Ռուբեն Վարդանյանն այս ամիսների ընթացքում ոչ միայն ձևավորել է դիմադրության կենտրոն, որն, ըստ էության, այլընտրանք  ու հակակշիռ է Հարությունյան-Փաշինյան տանդեմին, այլև գաղափարական, հանրային, ինչպես նաև քաղաքական ուժեր են համախմբվում այդ ուժի շուրջ։ Սա բնավ չի նշանակում, որ նախկինում գոյություն ունեցած քաղաքական ուժերը, որոնք դեմ են այս տանդեմին և մշտական պայքարի մեջ են, մղվում են հետին պլան. բնականաբար, պրոֆեսիոնալ ու քաղաքական վաստակ ու ուղի անցած գործիչների հետ համագործակցությունը շատ կարևոր պետք է լինի։ Ուղղակի անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայում Արցախում ընթանում է քաղաքական «բանկի» թարմացում ու երիտասարդացում...

Աննա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular